Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Օրվա աստղագուշակը

ЛАЙФ

Խոյ

Այսօր հաջողվում է գործադրել գիտելիքներն ու ցուցադրել գործնական և անհատական որակները: Ղեկավարության վրա լավ տպավորություն եք թողնում, և, բացառված չէ, որ մոտ ժամանակներս ձեր մտահղացումները պաշտպանություն գտնեն: Խուսափեք չարախոսելուց և բամբասելուց: Օրը բարենպաստ է բնակարանը բարեկարգելու և մտերիմների հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու համար: Դուք փոխըմբռնման կհասնեք, եթե անկեղծ ցանկություն ցուցաբերեք տան անդամների գործերով հետաքրքրվելիս: Ձեզ համար թանկագին մարդուն կուրախացնեք` խոստովանելով, որ նրա հետ համատեղ կյանքում դուք երջանիկ եք:

Ցուլ

Որքան էլ տարօրինակ է, բայց այսօր ձեր գործընկերը կարող է դառնալ մի մարդ, որին վաղուց չեք տեսել կամ որին երբեք չեք համարել ձեր համախոհը: Պատահական խոսակցության մեջ անսպասելի շրջադարձերը կարող են օգտակար և շահութաբեր լինել ձեզ համար: Խուսափեք, սակայն, չափից դուրս աշխույժ և ուրիշներին քննադատող խոսակցություններ վարել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են վերաճել հետագա լուրջ հարաբերությունների: Բացառված չեն հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց դուք չեք տեսել երկար տարիներ, բայց նրանց հետ կապված եք հաճելի հիշողություններով:

Երկվորյակ

Ավելի լավ է այսօր սահմանափակեք շփումները և չսևեռվեք ծագող խնդիրների վրա: Մի հանդիմանեք մարդկանց դատարկ բաների համար:Աշխատեք առօրյա գործերն ավարտել օրվա առաջին կեսին, իսկ մնացած ժամանակը նվիրաբերել առավել հանգիստ զբաղմունքի: Զգուշացեք ձեր բարօրության ու ֆինանսական հաջողությունների մասին շաղակրատելուց: Մարդիկ ձեզ սխալ կհասկանան: Երեկոն շատ ավելի լավ կանցնի առանց ավելորդ խոսակցությունների: Տրվեք ձեր հոբբիին կամ այլ հետաքրքիր գործի, կարող եք զբաղվել բնակարանի բարեկարգմամբ: Գնումներ կատարելիս, սակայն, ուշադիր եղեք: Կենցաղային տեխնիկայի ընտրությունը կարող է անհաջող լինել:

Խեցգետին

Այսօր ցանկալի է ռիսկի չդիմել և աշխատանքային գործընթացը կազմակերպել սովորական և ստուգված մեթոդներով: Նորարարությունները, որոնք առաջին հայացքից ավելի արդյունավետ կթվան, կարող են հանգեցնել մի շարք բարդությունների: Խորհրդատուներ այսօր շատ կլինեն, և չեք կողմնորոշվի` որի խորհուրդը լսել և որինը` ոչ: Աշխատեք մտերիմներին չծանրաբեռնել ձեր խնդիրներով: Նրանց հետ զրույցներում անսպասելիորեն կարող են ի հայտ գալ ձեր կամ տան անդամների անձնական կյանքին վերաբերող մանրամասներ: Հանդիպումների և հավաքույթների ժամանակ փորձեք շոշափել առավել ընդհանուր հարցեր

Առյուծ

Եթե որոշել եք թափ հաղորդել ձեր աշխատանքային կարիերայի առաջընթացին, ապա հարկ է, որ հետևեք տվյալ ձեռնարկությունում ձևավորված ավանդույթներին: Եթե ձգտում եք մասնագիտական հաջողությունների, արժե, որ այսօր կշռադատեք ձեր վարքագիծը և անհրաժեշտության դեպքում որոշակի սրբագրումներ կատարել` ստացված տեղեկությունների համեմատ: Մտերիմների հետ հարաբերությունները կլինեն ջերմ: Նրանք, ովքեր դեռ չեն ճաշակել ընտանեկան կյանքի երջանկությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իրենց հարաբերություններում, ավելի լավ է, պահպանեն արդեն փորձված մարտավարությունը և չընկնեն մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ:

Կույս

Դուք հակված եք այսօր կտրուկ փոխել բոլոր ծրագրերը և նույնիսկ ամեն ինչ զրոյից սկսել: Օրը բարենպաստ է սովորությունները բարեփոխելու համար, օրինակ, փորձեք նոր սննդակարգի և սնվելու նոր ռեժիմի անցնել, սկսեք զբաղվել սպորտով և այլն: Երեկոյան կողմ, հավանաբար, ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մտերիմներին, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունը հայտնել: Եթե ձեզ հաջողվի վերահսկել հուզմունքը, ապա կխուսափեք անցանկալի կոնֆլիկտից: Օրվա վերջում զգացնել կտա հոգնածությունը, որ կարող է հանգեցնել անքնության:

Կշեռք

Այսօր շանս կունենաք հաջողության հասնել ազդեցիկ, ինչպես նաև այն մարդկանց հետ համագործակցությունից, որոնցից կախում ունեք: Բայց, որպեսզի հաջողությունը ուղեկցի ձեզ, պետք է զրույցներում լինեք շատ ուշադիր և շրջահայաց: Այսօր խնդիրների քննարկումը կարող է վերածվել փոխադարձ կշտամբանքի, եթե ժամանակին վերջ չդնեք այդ խոսակցություններին: Օգտվեք մտերիմ մարդկանց հետ ձեր հարաբերությունները առավել ջերմացնելու համար ստեղծված բարենպաստ իրավիճակից: Այսօր հնարավոր է, որ դեպքերի անսպասելի շրջադարձը ձեզ մոռացնել տա սիրելիի հետ ունեցած նախկին անհամաձայնությունները:

Կարիճ

Օրը հարմար է գործարար ակտիվույուն ցուցաբերելու համար: Դուք կճաշակեք գործադրած ջանքերի ու աշխատանքի պտուղները: Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում նոր գործեր ձեռնարկել, համաձայնագրեր ստորագրել: Իսկ օրվա երկրորդ կեսին հավատարիմ մնացեք գործողությունների նախապես կազմված ծրագրերին: Խուսափեք մտերիմների և սիրելիի հետ բաց խոսակցություններից, մի շտապեք բարեկամների առջև բացել ձեր ծրագրերը: Այսօր ձեր շրջապատում, չի բացառվում, լինեն մարդիկ, ովքեր չեն կարողանա պահել այն գաղտնիքները, որ դուք կվստահեք նրանց:

Աղեղնավոր

Այսօր հնարավոր են ֆինանսական հողի վրա տարաձայնություններ ղեկավարների կամ գործընկերների հետ: Դուք դժվարությունների կհանդիպեք այն ոլորտներում, որոնք ամենաքիչ հավանական են: Սակայն, չնայած ծագած խնդիրներին, ձեր գործունեությունը կլինի արդյունավետ այնքան, որ կառաջացնի շրջապատի մարդկանց նախանձը: Նշանի ներկայացուցիչների համար օրը ամենալավը չէ անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հնարավոր է նույնիսկ անհիմն կասկածներ ծագեն սիրելիի հավատարմության հետ կապված: Այդ հողի վրա առաջացած հույզերին ազատության տալ այսօր չարժե:

Այծեղջյուր

Օրը կառաջանա ինչպես ծրագրել էիք և ձեզ հաճելի զգացումներ կպարգևի: Այն ձեզ լավատեսության հիմքեր կտա: Թեև հին խնդիրները կմնան չլուծված, բայց դուք շուտով կհասկանաք` ինչպես հաղթահարել դրանք: Նշանի` աշխատանք փնտրող ներկայացուցիչները, հնարավոր է, հետաքրքիր առաջարկներ ստանան: Իսկ ահա տան անդամների կամ սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր խնդրահարույց կլինի: Մտերիմները չհիմնավորված պահանջներ կներկայացնեն: Նարանց այդ վարքագիծը հասկանալը դժվար կլինի ձեզ համար:

Ջրհոս

Անսպասելի նորություններն ու ծրագրերի կտրուկ փոփոխությունները կստիպեն ձեզ հուզվել: Դժվարություններ կծագեն փաստաթղթերի ձևակերպման և պաշտոնյաների հետ շփումների ժամանակ: Բայց, միևնույն ժամանակ, հնարավոր է, որ ձեզ համար կարևոր մարդու կողմից գործնական խորհուրդ և աջակցության խոստում ստանաք: Թույլ մի տվեք կղմնակի անձանց` միջամտել ձեր ընտանեկան գործերին: Ներընտանեկան խոսակցություններն ու վեճերը թողեք տան պատերի ներսում: Ձեր նախասիրությունները մի պարտադրեք մտերիմներին, այլապես կարժանանաք նրանց գնահատականին, որը, հնարավոր է, շատ հեռու լինի ձեր մասին ունեցած ձեր իսկ պատկերացումներից:

Ձկներ

Այսօր ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:Կուտակած գիտելիքների ու փորձի շնորհիվ մասնագիտական խնդիրներն այսօր հեշտւթյամբ են լուծվում: Սակայն չարժե այդ ամենից այսրոպեական նյութական փոխհատուցում սպասել: Շատ շուտով ընդհանուր գործում ձեր ներդրումը կգնահատվի ըստ արժանավույն: Եթե այսօր առտնին գործերը անեք սիրելիի հետ համատեղ, դա կօգնի ձեզ հարթել և ջերմացնել հարաբերությունները: Նրանք, ովքեր դեռ իրենց ընտանեկան երջանկության փնտրտուքի ճանապարհին են, կարող են ռոմանտիկ երեկո ծրագրել պոտենցիալ թեկնածուի հետ:

ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»