Հրապարակվել Է Լոնդոնի մետրոյում այրվող ռումբի տեսանյութը
МЕЖДУНАРОДНОЕՊայթյուն Է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում: Ականատեսները հայտնել են, որ ռումբը գործել Է դույլի մեջ, որը փաթեթով թողել Էին գնացքի վագոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեսանյութը հրապարակել Է BBC News-ը: Դատելով կադրերից՝ լուրջ վնասվածքներ մետրոյի վագոնում չկան: Մինչդեռ, ինչպես հաղորդվում Է Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի կայքում, Լոնդոնի մետրոյում ինքնաշեն ռումբից տուժածների թիվը հասել Է 22-ի: «Շտապօգնությունը հիվանդանոցներ Է տեղափոխել 18 տուժածների, եւս մի քանի մարդ բուժօգնության Է դիմել ինքնուրույն»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը տեղի ունեցածը հետաքննում Է «Ահաբեկչական գործողություն» հոդվածով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



