Հայ մարզուհին ոսկե մեդալ է նվաճել Բաքվում
СПОРТԳյումրեցի Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի թիմային չեմպիոն:
Ռուսաստանի եռյակը հավաքել է 116,897 միավոր՝ առաջ անցնելով Գերմանիայի (110,397) եւ Հոլանդիայի (110,099) թիմերից: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Վիկտորիա Կոմովան եւ Ալիյա Մուստաֆինան:
15-ամյա Սեդա Թութխալյանը 2015թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն է: Նա սամբոյի աշխարհի եւ ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: Սեդան Մոսկվայում 7 տարեկանից է սկսել մարզվել սպորտային մարմնամարզությամբ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
3
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



