ՀՀ ԱԺ փոխնախագահը Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպումից շրջադարձի ակնկալիքներ չունի
ОБЩЕСТВОՀայաստանի Ազգային ժողովիփոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷդուարդՇարմազանովը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպումից շրջադարձի ակնկալիքներ չունի: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ Ադրբեջանն իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում բանակցային գործընթացի տրամաբանությունից: «Վերջերս Ադրբեջանինախագահը Իսլամականհամագործակցության կոնֆերանսումկրկին խոսեց ոչ քաղաքական լեքսիկոնով, սկսեց ստեր տարածել, թե Հայաստանումմահմեդականների իրավունքներըոտնահարվում են, թե Հայաստանումիսլամաֆոբիա է տարածվում, Արցախն էլիրենց պատմական տարածքն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ ինքն արդեն մեկ անգամ պատասխանել է, որ պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ: «Մեկ անգամ ասել եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ավելի մեծ է, քան Ադրբեջանը, հիմա էլ կարող եմնույնն ասել Դաստաևսկու «Ապուշ»-ի պահով: Դաստաևսկին իր «Ապուշ»-ը վեպը 50 տարի ավելի շուտ է գրել, քանսկսվել է Ադրբեջանի պատմությունը»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա ընդգծեց, որ հայկական կողմը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առաջարկած երեք հիմնական սկզբունքների հիման վրա և բանակցային ճանապարհով խնդրի կարգավորման կողմնակից է: «Սակայն ապրիլյան գործողություններիցհետո եղել է երկու գագաթնաժողով Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, և Ադրբեջանը պարտավոր է կատարելայդ գագաթնաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որովհետև առանց դրա անհնար էակնկալել որևէ առաջընթաց»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:



