Ереван, 28.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Փախստականները Մակրոնի համար տեսակների են բաժանվում

МЕЖДУНАРОДНОЕ

Թուրքիայից Սև ծովով Եվրոպա հասնող փախստականների թիվը գնալով աճում է, և Միջերկրականի փոխարեն ընտրվող այս նոր ճանապարհի թիրախն այժմ էլ Ռումինիան է դարձել, որտեղ ամառվանից սկսած՝ օր չկա, որ տեղի ծովափնյա պահակազորի փրկարարները հարյուրավոր մարդկանց օգնություն ցույց չտան:

Օգոստոսի վերջին Փարիզում անցկացված գագաթնաժողովը, սակայն, որ վերաբերում էր դեպի Եվրոպա շարունակվող զանգվածային միգրացիայի կարգավորման խնդրին, ըստ էության, որևէ բանական ծրագիր չառաջարկեց խնդրո առարկայի վերաբերյալ: Ավելին՝ հարցի առնչությամբ մշտապես լոկոմոտիվի դերում հանդես եկող և Արևելյան Եվրոպայի ղեկավարներին սանձող Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի նախագահներն այնպիսի դիրք բռնեցին Փարիզում, ասես՝ խնդիրը սահմանափակվում է միայն աֆրիկյան Չադով, Նիգերով ու Լիբիայով: Իսկ որ ամենակարևորն է՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղղակի ռասիստական ծրագրով հանդես եկավ, առաջարկելով խնդրին լուծում տալ հենց տեղերում ձևավորվելիք ճամբարների, իսկ մեր համոզմամբ՝ փաստացի գետտոների միջոցով:

Խնդիրը, սակայն, այն է, որ նույնիսկ գետտոներ ձևավորելու համար Եվրոպան պիտի կոնկրետ պետությունների հետ գործ ունենա: Լիբիայի՝ որպես միասնական պետության մասին խոսելն ու կառավարության հետ համագործակցության միջոցով հուսահատ մարդկանց օգնություն ցույց տալու գաղափարը որևէ քննադատության չի դիմանում: Նիգերում ու Չադում Բոկո հարամի մարդակերներն են իշխում, որոնք իրենց գազանություններով, թերևս, միայն ԴԱԻՇ–ի հետ կարող են մրցակցել:

Բացի այդ, եթե խոսում ենք միայն աֆրիկյան միգրացիայի վերաբերյալ՝ չպետք է զանց առնել նաև Էրիթրեային, Մալիին, Գամբիային, Նիգերիային ու Սոմալիին, որոնք շատ ավելի լուրջ խնդիրներ ունեն և Եվրոպա շարժվող ավելի մեծ թվով փախստականներ, բայց որոնց ներկայացուցիչներին փարիզյան գագաթնաժողովն այդպես էլ հարկ չէր համարել հրավիրել: Տեսեք. միայն անցած տարի այս երկրներից մոտ 363401 մարդ է Միջերկրական ծովով հասել Իտալիա, Հունաստան, Կիպրոս և Իսպանիա: Այս տարվա օգոստոսին նրանց թիվն արդեն 121517 էր, և թե՝ ինչ տրամաբանությամբ է Մակրոնն առաջարկում այս մարդկանց ջնջել ցանկից և սև Աֆրիկայի երեք երկրների փախստականների համար ճամբարներ կառուցել, անհայտ է:

Դժվար է որևէ բան հասկանալ նաև այն տրամաբանությունից, թե ինչ չափանիշներով են մարդիկ ընտրվելու: Ըստ Մակրոնի՝ նրանք պիտի առնվազն տեսականորեն Եվրոպա մուտք գործելու արժանի անձինք լինեն, որում համոզվելու համար, պարզվում է, հարկ կլինի նույնիսկ ֆրանսիական հատուկ ծառայությունների օգնությանը դիմել:

Մյուսները, ըստ Ֆրանսիայի նախագահի, պիտի խստորեն մերժվեն, և այս կարգը Մալիի, Մավրիտանիայի, Նիգերի, Բուրկինա–Ֆասոյի, Չադի և ՄԱԿ–ի՝ Մալիում խաղաղասիրական առաքելություն իրականացնող զինվորականները պիտի պահպանեն:
Ուղիղն ասած՝ սա, իհարկե, խայտառակություն է, եթե նույնիսկ հավատանք, որ երբևէ նաև իրականություն կդառնա: Ի վերջո, անգամ եթե ենթադրենք, որ տեսակի ընտրության՝ մակրոնյան գործընթացը անց է կացվելու Ժնևյան կոնվենցիայի խստագույն «հայացքի» ներքո, միևնույն է, սույն ծրագրի ռասիստական գարշահոտությունը՝ խառնված Կոկո Շանելի նրբագույն բույրերին, դեռ շատ երկար չի դադարելու:

Եվ շատերն են հասկանում, որ իրականում Ֆրանսիայի նախագահի իրական ցանկությունը ոչ թե խնդրի լուծումն է, կամ՝ մարդկանց օգնելը (չխոսենք արդեն մի կտոր հաց տալու փոխարեն հաց աշխատելու հնարավորության ստեղծման՝ ներդրումների մասին), այլ ընդամենը սեփական հատուկ ծառայությունների ընդարձակումը դեպի սև աշխարհամաս, որտեղից նրանք միայն զեկույցներ կգրեն ընդունելի ու անընդունելի սևերի միջև մի կտոր հացի համար բռնկված նոր արյունահեղությունների և այն մասին, թե ինչպես են սևերը ջանում ընդունելի դառնալ սպիտակ Մակրոնի համար:

Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"Юнибанк выпустил подарочные карты Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом МорозомСотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в Армении