Աշոտ Գրիգորյանը շարքային «шарлатан» է
ОБЩЕСТВОԱնկախ այն հանգամանքից, թե մարդը ինչ հանրային գործունեություն է ծավալում, առաջին հերթին չպետք է մոռանա մարդկային արժեքների և պատվի մասին, հակառակ դեպքում անարգանքն ու անբարոյականությունը միշտ ուղեկցելու են նրան: Չէինք մանրանա, սակայն այն «մարդը» ում արարքները ոչ միայն անընդունելի են այլև զուրկ են բարոյական նորմերից, ամբողջովին բնութագրվում է վերը նշած «արժանիքներով»:
Խոսքը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի մասին է, ում կարծիքն ու մտածելակերպը չափազանց փոփոխական են և միմյանց հակասող: Շատ չի անցել այն ժամանակից, երբ Գրիգորյանի հարցազրույցը, որը հրապարակել էր 1in.am կայքը, զայրացրել էր նրան, քանի որ այնտեղ ներկայացվածը նրա խոսքերի համաձայն չէր համապատասխանում իրակնությանը և կտրված էր բուն կոնտեքստից: Այդ հարցազրույցում, ինչպես և այսօրվա նույն կայքում տեղ գտած հարցազրույցում, Գրիգորյանը կարծիք էր հայտնել «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ:
Կարիք էլ չկա անգամ մանրամասնել թե ինչ էր ասել Գրիգորյանը, քանի որ ժամեր անց նա ինքը մեկ այլ կայքի հարցազրույց էր տվել և ասել, որ 1in.am-ի արածը լրագրողական անբարոյականություն է և որ իր խոսքերը աղավաղել են: Զարհուրելի է, որ Գրիգորյանը կրկին նույն գետն է մտել այս անգամ ավելի կեղտոտ ոտքերով: Ինչպես կարելի է այդ աստիճան անմարդկային գտնվել և զրպարտել մեկին, ում ամիսներ առաջ փառաբանում էիր: Այս անամ Գրիգորյանը ուղղակի նախատանքի խոսքերով «չի պրծնի» քանի որ սա արդեն բացահայտ անբարոյականություն է և չի կարող արդաացվել և ոչ մի դեպքում:
Եթե Գրիգորյանը նման հայտարարություններից հետո ինչ-որ ակնկալիքներ ունի կամ նրան հրահանգել են գնալ այդ քայլին, հավաստիացնում ենք, որ սա նրա վերջին մասնագիտական կարծիքն է լինելու, որը կտարածվի լրատվականներով, քանի որ հետայսու Գրիգորյանին կճանաչեն որպես շարքային «шарлатан»-ի, քանի որ նրա գործողություններն ու կարծիքը րոպե առ րոպե ենթական են փոփոխման, կախված նրա անձնական շահից, կլինի դա փողի տեսքով, թե սիրաշահության, արդեն կարևոր չի:
Նման զրպարտանքները երբեք էլ չեն հասել իրենց նպատակակետին, քանի որ խելամիտ հասրակությունը լավ է ճանաչում Գրիգորյանի նման մանիպուլյատորներին, ովքեր շահի համար անգամ սեփական պատիվը կվաճառեն:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



