Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթվանից ոչ շուտ
ПОЛИТИКА
Նալբանդյան–Մամեդյարով խոստացված հանդիպման ժամանակահատվածն արդեն մոտենում է: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով արդեն հայտարարվել է, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի երկրորդ կեսին՝ Նյու Յորքում:
Past.am–ն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից հետաքրքրվեց՝ նախարարների հանդիպման օրը հայտնի՞ է:
«Հանդիպման օրվա վերաբերյալ դեռ հստակություն չկա: Ամեն դեպքում այն տեղի կունենա հաջորդ շաբաթվանից ոչ շուտ»,– հայտնեց ԱԳՆ խոսնակը:
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ հանդիպման օրակարգում այն հարցերն են, որոնց մասին բազմիցս է խոսվել: Մասնավորապես՝ համապատասխան պայմաններ ստեղծել՝ առաջ տանելու բանակցային գործընթացը:
ԱԳՆ խոսնակը, անդրադառնալով հանդիպմանը, հավելեց. «Մենք կողմնակից ենք հիմնախնդրի խաղաղ և բանակցային կարգավորմանը, որի հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ու դրա միջազգային ճանաչումը»:




















































