Արաբական երկրների ԱԳ նախարարները Իրաքյան Քուրդիստանում կայանալիք հանրաքվեն համարել են անօրինական
МЕЖДУНАРОДНОЕԱրաբական երկրների լիգայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն անօրինական են համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է Արաբական երկրների լիգայում Իրաքի ներկայացուցիչ Հաբիբ աս-Սադրը:
Կահիրեում՝ կազմակերպության կենտրոնակայանում, սեպտեմբերի 12-13-ին կայացել է արաբական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի քննարկման թեմաներից մեկն էլ Իրաքում ստեղծված իրավիճակն էր:
«Նախարարները որոշել են աջակցություն հայտնել Իրաքի տարածքային ամբողջականությանը, իսկ այդ հանրաքվեն համարել են ոչ միայն Իրաքի միասնության, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար սպառնալիք»,- ասել է Հաբիբ աս-Սադրը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



