Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Պարգևատրության սիմվոլիկան

ИНТЕРВЬЮ

Past.am-ը տեղեկացնում է

Մեդալակիրներ: Այն էլ ինչ մեդալակիրներ՝ «Երախտագիտության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» և «Արիության» մեդալակիրներ: Մեդալ տրվում է նաև գերազանց առաջադիմությամբ դպրոցն ավարտողներին, որից ստացավ նաև Հրազդանի քաղաքապետի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը: Վերջինս քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող մեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի բնակչին, որը հիվանդանոցում մահացել էր: Ռազմիկ Դանիելյանի նկատմամբ այսօրվա դրությամբ մեղադրանք է առաջադրված:

Պետական տոների նախաշեմին իշխանությունը շռայլորեն պատվավոր կոչումներ, մեդալներ է շնորհում: Մի շարք մարդկանց այդ կոչումները շնորհելու փաստը հասարակության կողմից բացասական արձագանքի է արժանանում: Ամեն անգամ հասարակությունը զարմանում է՝ ինչպե՞ս: Արմենչիկն ինչպե՞ս կարող է ՀՀ վաստակավոր արտիստ լինել: Ամեն անգամ հասարակությունը զարմանում է, բայց ավելի զարմանալի է հասարակության զարմանքը: Իրականում Արմենչիկը կարող էր վաստակավորի կոչում ստանալ, Ռազմիկ Դանիելյանն էլ՝ ոսկե մեդալ, որովհետև «Հարսնաքարի» դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանին «Երախտագիտության մեդալ» շնորհվեց:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ պարգևատրման վերջին դեպքի հարցն ու լուծումը շատ պարզ է:

«Հարգելով վրաերթի արդյունքում զոհված ընտանիքի վիշտը՝ նախագահն ու ԿԳ նախարարը պետք է զերծ մնային քաղաքապետի երեխային այդ պարգևատրությանը հրավիրելուց: 17 տարեկան երեխան իրավունք չունի մեքենա վարել, առավել ևս՝ ծառայողական: Նման դեպքերում լավագույն լուծումը հետևյալը պետք է լիներ. այդ մեդալը կարելի էր տալ դպրոցի տնօրենին, թող ինքն էլ այն հանձներ դպրոցում: Մեդալն այդ ձևով հանձնելու ուղերձը ո՞րն է. «Սիրելի երեխաներ, մենք ուզում ենք, որ բոլորդ լինեք դպրոցի մեդալակիրների նման»: Այսինքն՝ դրանով մենք օրինակ ենք ցույց տալիս, թե ինչն ենք խրախուսում»,– ասաց փորձագետը:

Նրա խոսքով՝ ուրիշ հարց է՝ արժանի՞ է այդ մեդալին, թե՝ ոչ, բայց խնդիրը սիմվոլիկայի մեջ է. «Նախագահականում նման հանրային պարգևատրությունը որոշակի սիմվոլիկա ունի: Վրաերթի մեջ կասկածվող պատանուն այդ սիմվոլիկայի մեջ դնելը սխալ էր»,–ընդգծեց Սերոբ Խաչատրյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Հրազդանի քաղաքապետի որդու պարգևատրումը շատ տգեղ երևույթ որակեց:

«Կարծես թե առանձնահատուկ ինչ–որ մեսիջ լիներ սեփական թիմակիցներին՝ անպատժելիության մթնոլորտը նույն ձևով շարունակելու և այդ առումով հանգիստ լինելու վերաբերյալ: Անչափահաս երեխան առանց վարորդական իրավունքի մահվան ելքով վրաերթի է ենթարկում քաղաքացուն: Հիմա անկախ նրանից՝ լավ է սովորում, թե՝ վատ, անգամ եթե հոր՝ պաշտոնյա լինելու հանգամանքը չի ազդել նրա մեդալ ստանալու վրա, միևնույն է, նրան չպետք է տանեին նախագահական և պարգևատրեին»,– հավելեց Արարատ Միրզոյանը:

Ռազմիկ Դանիելյանն, ամենայն հավանականությամբ, ԲՈՒՀ–ում անվճար կսովորի: Բարձր առաջադիմություն ունենալու համար կրթաթոշակ էլ կստանա: Տարիներ անց, միգուցե, առաջադրվի ԱԺ ընտրություններում: Չծառայելով բանակում՝ կդառնա պատգամավոր ու ինքն էլ կպարգևատրվի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Անանիա Շիրակացի», «Երախտագիտության» և այլ մեդալներով:

Մի քանի տարի կանցնի: Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորը կրկին կպաշտպանի սահմանը: Կպաշտպանի, բայց կհիշի, որ տարիներ առաջ՝ 2017 թվականին, զինգրքույկներում ռազմական գործողություններին իրենց մասնակցության մասին գրառումները կամ ջնջված էին, կամ փոփոխված, կամ էլ՝ անվավեր նշումներով: Կհիշի, որ դրանից առաջ ԿԳՆ–ն հայտարարել էր, որ բանակից զորացրված ուսանողները, որոնք 2016 թ. ապրիլի 2–5–ը մասնակցել էին մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Կհիշի նաև մինչ այդ մեդալներ ստացածներին:

Բաղրամյան 26–ից զանգ կստանա: Կհիշի այդ ամենն ու կհրաժարվի նախագահականի հրավերից. «Պարո՛ն, անկախության 35–րդ տարեդարձի առթիվ նախագահը Ձեզ պարգևատրելու է»:

Աննա Բադալյան



Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”