Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստան-Սփյուռք համաժողովից սպասելիքներս նվազագույնից չեն բարձրանում․ Ազատ Օրդուխանյան

ПОЛИТИКА

Ցավոք տեսնում ենք, որ այն սպասելիքները, արդյունքները, որոնք ծրագրված, հնչեցված կամ բաղձալի էին, ներկայանում են հակադարձ համեմատական բանաձևի տեսքով. խոսելով Հայաստան- Սփյուռք համահայկական համաժողովի նախորդ հինգ տարիների ձեռքբերումներից Tert.am-ի հետ զրուցում այսպես ասաց Գերմանիայի հայ համայնքի անդամ, «Հայ ակադեմիականների միության» նախագահ Ազատ Օրդուխանյանը:

«Գիտենք, որ մարդիկ աշխատել են ամենուր, պետական գերատեսչությունների կողմից այս անգամ նույնպես հսկայական գործ է արվել հերթական համաժողովը կազմակերպելու համար, մոտ 70 երկրներից հայ պատվիրակներին պատշաճ ընդունելու ու համաժողովն արժանավայել կազմակերպելու համար պետական գանձարանից ներդրվել է հսկայական գումարներ: Հսկայական գումարներ է ծախսվելու նաև պատվիրակների ժամանման համար. մեկ փաստ միայն` մոտ կես միլիոն դոլար կծախսվի միայն պատվիրակների թռիչքի տոմսերի համար, որոնք վճարվելու են օտար ավիաընկերություններին, քանզի ՀՀ-ն 21-րդ դարում չի կարողանում գոնե մեկ-երկու ազգային ավիափոխադրող ապահովել և այլն: Մեծ թվով մարդիկ ներգրավված կլինեն այս գործում, կներդրվի հսկայական ժամանակ և էմոցիաներ …»,- նկատեց նա:  

Սակայն տարակուսեց՝ կբերի՞  արդյոք այդ ողջ ներդրումը սպասված արդյունքը, թե 5-րդին կհաջորդի 6-րդը և նախորդների նման կդառնա պատմություն, այլ ոչ թե ներկա ու հնչեցված մտքերին ու գաղափարներին գործող շարունակություն կապահովի: «Արդյո՞ք կարող ենք հուսալ, որ 6-րդը իր նախորդների հակադարձ համեմատականի հարաբերությունը կվերածի ուղիղ համեմատականի: Սրտիս մեծ ցավով կասկածում եմ, ուստի և այս անգամ ևս սպասելիքներս նվազագույնից չեն բարձրանում»,- ասաց նա։   

Ազատ Օրդուխանյանի խոսքով՝ քանի որ ընդունված է համարել, որ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին պետք է ներգրավված լինի հայ ժողովրդի քաղաքական, գիտական, մշակութային, տնտեսական ու կրոնական ներկա ընտրանին, որպեսզի բազմակողմանիորեն վերլուծի համայն հայության ներկա վիճակը, վեր հանի արդի, անհետաձգելի խնդիրները և գոնե թեզիսների տեսքով լուծումներ կամ լուծման հեռանկարներ ուրվագծի, ներկայացնի ապագայի զարգացման տեսլականները, պետք էր սպասել, որ համաժողովի օրակարգում առաջին հերթին ներառված կլինեին համազգային այնպիսի հարցեր, որոնց լուծումները հրատապ են և խիստ անհրաժեշտ: 

Նա մատնանշեց, որ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ունի հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ, սփյուռքը՝ իր հերթին: «Այսօր Հայաստանում հայ ժողովրդի համար անհետաձգելի և կենսական անհրաժեշտություն հարցեր են`արտագաղթը, որն արյունաքամ է անում հանրապետությունը, կոռուպցիան, որը մեծ ուժգնությամբ կազմալուծում է երկիրը, օլիգարխիկ մենաշնորհը, որը խարխլել ու փտեցրել է ողջ տնտեսությունը, ընտրությունների չգոյությունը, բռնապետության հաստատումը, պետական ողջ համակարգի սրընթաց մոտեցումը կազմալուծման վերջնակետին, քաղբանտարկյալների հարցը, գաղութացման ուժգնացող գործընթացը»,- նշեց նա:

Սփյուռքի հայերը՝ մասնավերապես եվրոպահայությունը, Ազատ Օրդուխանյանի խոսքով, ևս բախվում են բազմաթիվ խնդիրների: Նա ուշադրություն հրավիրեց հետևյալ խնդրի վրա՝ Եվրոպայում 21-րդ դարում չկա հայկական գոնե մեկ համալսարան:

«Չկա հայկական գոնե մեկ կամերային նվագախումբ, չենք խոսում էլ սիմֆոնիկ նվագախմբից, չկա հայկական գոնե մեկ համաեվրոպական ֆիլմի ընկերություն, չկա հայկական գոնե մեկ ներկայանալի բանկ,  չկա հայկական գոնե մեկ ներկայանալի հրատարակչական տուն,- նշեց նա՝  հարց բարձրացնելով՝

,-Մեկ միլիոնից ավելի եվրոպահայությունը քանի՞ ամենօրյա դպրոց ունի, քանի՞ հայագիտական ամբիոն, քանի՞ հայագիտության ֆակուլտետ կամ գիտահետազոտական ինստիտուտ (ուղեղային-վերլուծական կենտրոն-Ազ․ Օր․), քանի՞ գրադարան-արխիվ կամ թանգարան, քանի՞ մասնագիտական սկզբունքով ստեղծված միություն, հայ արվեստագետների գործերի քանի՞ մշտապես ցուցադրվող պատկերասրահ, քանի՞ գիտա-կրթական հիմնադրամ, ՀՀ արտադրության քանի՞ թեկուզ փոքր, բայց մշտական գործող ու նորացվող ցուցասրահ, քանի՞ բիզնես-ֆորում, քանի՞ ուղիղ չվերթ ՀՀ-ի հետ և այլն…»:

Գերմանահայ գործիչը հարց բարձրացրեց՝ հարյուրավոր եվրոպահայ համայնքներից ու կազմակերպություններից քանի՞ սն են իրենց կանոնադրության մեջ Հայոց ցեղասպանության ճանաչման, երիտասարդական, մշակութային, եկեղեցական և մյուս հարցերի շարքում Հայաստանի Հանրապետությունը դարձրել կանոնադրական, այսինքն՝ գործունեության օրակարգային հարց:

«Համոզված եմ, որ վերոհիշյալ հարցերը 21-րդ դարի եվրոպահայ համայնքների կենսունակության ապահովման համար անհետաձգելի և շատ անհրաժեշտ հարցեր են: Պետք է հետևողականորեն և առանց հետաձգելու իրականացնել Սփյուռքի հայեցակարգերի հեղափոխություն: Հայ համայնքներից շատերը Եվրոպայում ունեն անհրաժեշտ մարդկային և նյութական ներուժը և կարող են անցնել վերոհիշյալ կենսական կառույցների ստեղծմանը: Հայաստանի Հանրապետությունում պետք է մտածել ոչ թե Սփյուռքի ներուժի օգտագործման արդյունավետ ձևերը գտնելու, գաղափար, որը ՀՀ-ում ամենուր լսում և կարդում ենք, այլ Սփյուռքի ներուժի ճիշտ կազմակերպման և շրջանառման ուղղությամբ»,- նշեց նա:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ձևավորցվելիք Հանահայկական խորհրդի հարցին՝ Ազատ Օրդուխանյանը վստահաբար նշեց՝ մինչև տեղերում չկատարվի լայնակի բազիսային աշխատանք, մինչև տեղերում չայժմականացվեն գործող կառույցներն ու չստեղծվեն ժամանակի ոգուն հարիր նոր ու դինամիկ կառույցներ, նախատեսվող Համահայկական խորհուրդը չի կարող ծանրակշիռ հաստատություն դառնալ և լուրջ գործունեություն ծավալել, չի կարող խորքային հաջողությունների հասնել:

«Քանի որ նրան կպակասի ամուր ֆունդամենտը, որի վրա նա պետք է հենվի իր ողջ լայնությամբ ու ենթադրվող հզորությամբ»,- եզրափակեց իր խոսքը նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-20 Երևանում ափյուռքի նախարարությունն անցկացնում է  Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին, ըստ նախարարության տվյալների, մասնակցում է մոտ 1200 սփյուռքահայ՝ աշխարհի տարբեր երկրներից:

 

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян