Մոսկվայի «Արարատի» ավագը՝ «Կենտրոն» գոտու լավագույն խաղացող
СПОРТՄոսկվայի «Արարատի» ավագ Ռոման Պավլյուչենկոն ճանաչվել է ռուսական երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի լավագույն խաղացող օգոստոսի հանդիպումների արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Քվեարկությանը մասնակցել են մրցաշարի մասնակից թիմերի գլխավոր մարզիչները:
Պավլյուչենկոն այս տարի ստեղծված «Արարատին» է միացել մայիսին: Օգոստոսին տեղի ունեցած երեք հանդիպումներում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 3 գոլ:
8 տուրից հետո «Արարատը» «Կենտրոն» գոտու առաջատարն է:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



