Գագիկ Ծառուկյանի և քաղաքական և մարդկային մոտեցումները
ОБЩЕСТВОԲուն քաղաքական գործընթացները չեն սկսել, սակայն լրատվականներն ու հանրությունը ուշադրությունը սևեռել են գալիք տարում կայանալիք, Հայաստանի քաղաքական կյանքում կարևորագույն իրադարձությանը՝ վարչապետի ընտրությանը: Բայց արի ու տես, որ հարցը որքան կարևոր է այնքան էլ անկարևոր․․․ Իսկ անկարևոր է, մի պարզ պատճառով նոր օրենսդրությամբ խորհրդարանական մեծամասնությունն է որոշելու այս հույժ կարևոր խնդիրը: Եվ մինչ իշխանության ներկայացուցիչները խուսափում են հարցի վերաբերյալ հստակ պատասխաններ տալուց, լրագրողները հանգիստ չեն տալիս այս կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորներին։
Ահա այսօր, լրագրողները բաց չթողնելով ընձեռնված առիթը փորձեցին այս ամենի մասին իմանալ Գագիկ Ծառուկյանի կարծիքը: Իսկ Ծառուկյանի պատասխանները սպասվածից էլ անսպասելի էին․․․ Այս առումով Ծառուկյանի քաղաքական ֆենոմենը այդպես էլ շարունակում է մնալ, քանզի լրագրողի հարցին թե ինչպես է վերաբերում վարչապետի մեկամյա գործունեությանը, Ծառուկյանը պատասխանեց թե քաղաքական տեսանկյունից, թե մարդկային փոխհարաբերությունների տեսանկյունից, նշելով որ, կոռեկտ չէ ընկերոջ գործունեության մասին կարծիք հայտնել, միևնույն ժամանակ շեշտեց, որ անմիջական հանդիպումների ընթացքում ինքը և դրականի և բացասկանի մասին բարձրաձայնում է:
Ծառուկյանը ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց դիրքորոշումը, ոչ միայն ներքաղաքական թեմաներով այլ նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես պատրաստակամություն հայտնեց «Ելք» դաշինքի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը քննարկելու մասով, բայց և մեջբերեց որ յուրաքանչյուր կառույցից դուրս գալուց առաջ պետք է հստակ ունենալ ալտերնատիվ տարբերակ՝ առավելություններով հանդերձ։
Ստեղծված քաղաքան անդորրը արժանի կերպով խաթարելու և քաղաքական հստակ կուրս նշմարելու Ծառուկյանի փորձը լիովին ստացվեց, ինչը յուրօրինակ ուղղեցույց կարող է հանդիսանալ մյուս քաղաքական գործիչների համար՝ ապագա քայլերը պլանավորելու և դրանցով առաջնորդվելու համար:



