Լիամ Փեյնի երաժշտական մարտահրավերը՝ Ջեյմս Քորդենին (տեսանյութ)
ВИДЕОՀայտնի «One Direction» խումբը որքան կարճ ժամանակում հասցրեց դառնալ բազմամիլիոնանոց լսարանի սիրելին, այնքան էլ արագ քանդվեց: Ի ուրախություն այս խմբի երկրպագուների, սակայն, խմբի նախկին անդամները շարունակում են իրենց կարիերան որպես անհատ երգիչներ:
Օրերս «One Direction» խմբի նախկին անդամ Լիամ Փեյնը հյուրընկալվել էր Ջեյմս Քորդենի հեռուստահաղորդմանը, որի շրջանանկերում երաժշտական մարտահրավեր նետել հաղորդավարին: Բանն այն է, որ իր մենախոսության ընթացքում Ջեյմս Քորդենը սկսել է խոսել խմբերի և անհատ երգիչների գործունեության մասին՝ իր համակրանքը ցույց տալով խմբերի նկատմամբ: Երգիչն էլ որոշել է ապացուցել հաղորդավարին, որ կարևորը երաժշտությունն է, և ոչ թե այն, թե քանի հոգի է այդ երգը միաժամանակ կատարում:
Իսկ թե ինչպիսի ընթացք է ունեցել Լիամ Փեյն-Ջեյմս Քորդեն երաժշտական մենամարտը՝ դիտե՛ք ստորև ներկայացված տեսանյութում:




















































