Պուտինը եւ Մերկելը քննարկել են Ուկրաինայի հարցում Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի հարցում Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցը։
Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերն ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման անթույլատրելիությունը, որը սասանում է այսպես կոչված «դպրոցական հրադադարը»։
Վլադիմիր Պուտինը մանրամասն կանգ է առել ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության պահպանմանն աջակցող ՄԱԿ առաքելություն սահմանելու մասին ռուսական նախաձեռնությանը։ Հաշվի առնելով Անգելա Մերկելի նկատառումները՝ Պուտինը նշել է, որ պատրաստ է համալրումներ կատարել ՄԱԿ վերոնշյալ առաքելության Գործառույթների անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծում։ Այսինքն՝ ԵԱՀԿ դիտորդների անվտանգության ապահովումը ՄԱԿ–ի կողմից կարող է իրականացվել ոչ միայն շփման գծում, այլ նաեւ այլ վայրերում, որտեղ ԵԱՀԿ–ն մշտադիտարկումներ է իրականացնում։



