Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի ազգային շահերից է բխում այս նախաձեռնությանը միանալը և ոչ թե դրա դեմ դուրս գալը

ПОЛИТИКА

Մեր զրուցակիցն է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը

 

Պարոն Մարուքյան, Ելքը հայտարարել է, որ Հայաստանը պետք է որդեգրի ԵՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի։ Կշարժի՞ սա Ռուսաստանի զայրույթը։

 

Մենք որևէ նախաձեռնություն չենք անում, որ որևէ երկրի զայրույթը շարժենք։ Մեր բոլոր նախաձեռնություններն ուղղված են Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելունՀայաստանը զարգացնելուն, և որպես արդյունք Հայաստանի անվտանգության և Հայաստանի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելուն։ Մեր բոլոր նախաձեռնությունները դրան են միտված։ Չորս ուղղություն կա, որոնցով փորձել ենք հիմնավորել այդ նախաձեռնությունը. առաջինը տնտեսական իրողություններն են, որ տնտեսական որևէ բարենպաստ պայմաններ չենք ստացել և Հայաստանի տնտեսությունը չի զարգանում։ Երկրորդ ուղղղությունը Հայաստանի անվտանգությունն է, որ անվտանգության մարտահրավերները Հայաստանում ավելի են սրվել, և անվտանգության տեսանկյունից Հայաստանի խնդիրներն ավելի են բարդացել։ Ավելին, արձանագրենք, որ առաջին անգամ հայկական կողմը տարածքային  կորուստ է ունեցել։ Այսինքն՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մենք տարածքներ ենք կորցրել։ Նաև արձանագրենք սոցիալ-տնտեսական վիճակը, որ գործազրկությունն է մեծացել, երկրի ՀՆԱ-ից սկսած բոլոր տվյալները հրապարակել ենք և ապացուցել, որ որևէ կերպ հիմնավորված չէ այս միությանն անդամակցությունը։ Երրորդ ուղղությունը՝ մենք հիմնավորել ենք, որ սա նաև քաղաքական, քաղաքացիական, մարդու իրավունքների տեսանկյունից է վտանգավոր, որովհետև ԵՏՄ անդամ պետությունների ավտորիտար բարքերն ու ավանդույթները ներմուծվում են Հայաստան, և որքան մենք հեռու մնանք այդ ամենից, այնքան լավ։

 

Առաջին քայլը ԵՏՄ-ից դուրս գալու հարցն է, որ կարողանանք մեզ հեռացնել այդ ավտորիտար բարքերից։ Ավելին, մենք նաև արձանագրել ենք, որ ԵՏՄ-ի ներսում գործող կանոնները շատ սխալ են գործում, այսինքն՝ այն, ինչ երաշխավորված է, դա չի գործում, և առևտուրը, որ իբր թե ավելացել է, ավելացել է ԵՏՄ-ի երկու երկրների միջև, այսինքն՝ Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս, այսինքն՝ մյուս երկրների միջև որևէ տնտեսական իրողությունների փոփոխություն, դրական միտումներ տեղի չեն ունեցել։ Մենք ամբողջությամբ հիմնավորել ենք, որ միություն գոյություն չունի, գոյություն ունի փաստաթուղթ, գոյություն ունի մեզ միջազգայնորեն մեկուսացնող կառույց, պարտավորություններ, որոնց արդյունքում Հայաստանը մեկուսացել է, պարտավորություններ, որոնց արդյունքում Հայաստանը չի կարողանում ազատ առևտրի համաձայնագրեր կնքել իր ամենամտերիմ հարևան երկրների հետ, և պարտավորություններ և սահմանափակումներ, որոնց արդյունքում Հայաստանը  կորցրեց ԵՄ-ի 500 միլիոնանոց շուկան և այն ներդրումներն ու միջավայրը, որ մենք կարող էինք ստանալ ԵՄ ասոցացման համաձայնագիրը վավերացնելուց հետո։ Մենք այդ ամենը փորձել ենք հիմնավորել ապացույցներով։

 

Ինչ եք կարծում, ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կյանքի կկոչվի՞ նոյեմբերին, ինչպես պնդում են իշխանությունները, թե վերջին րոպեին հնարավոր է հետ կանգնեն։

 

Գիտեք, այս համաձայնագրի դերը իշխանություններն ուռճացնում են, որ հետո ցույց տան, որ իրենք հերոսաբար այն ստորագրել են։ Ես պետք է ասեմ, որ համաձայնագիրը այդպիսի դեր չունի և որևէ վտանգ չի ներկայացնում ոչ ԵՏՄ-ի, ոչ էլ Ռուսաստանի համար։ Հետևաբար, Հայաստանը Ռուսաստանի համաձայնության արդյունքում է, որ նախաստորագրել է և պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը, հետևաբար դրա հետ կապված որևէ խնդիր չկա։ Արհեստականորեն են այս հարցն անընդհատ սրում, որ ստորագրելուց հետո ասեն՝ տեսաք ինչ հերոսական և...և արեցինք, և և...և-ի քաղաքականությունը հիմնավորեն։ Եվ մարդկանց  փորձեն մոլորության մեջ գցել, թե իբր այս համաձայնագիրը կարող է փոխարինել Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրին, որը չի ստորագրվել։ Այս մոլորությունը մենք թույլ չենք տալիս, որ տեղի ունենա և ասում ենք՝ ոչ, եթե դուք ուզում եք ցույց տալ, որ ուզում եք Հայաստանը զարգացնել, ապա ելքը ԵՏՄ-ից դուրս գալու ճանապարհն է և ԵՄ-ի հետ խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրումը։

 

Պարոն Մարուքյան, կարո՞ղ ենք ասել, որ յուրահատուկ լյուստրացիա է սպասվում 6-րդ գումարման ԱԺ-ին։

 

Մենք որևէ բան չենք արել, որ որևէ մեկին ինչ-որ բան ապացուցենք կամ ինչ-որ բան բացահայտենք, մենք սրանով շրջանառության մեջ ենք դրել մեր տեսլականը, մեր այլընտրանքային քաղաքական դիսկուրսն ենք սկսել ցույց տալ, և ակնկալում ենք, որ մարդիկ ոչ թե կբացահայտեն, որ իրենք դեմ են, այլ ակնկալում ենք, որ մարդիկ կխորանան, կհասկանան, որ Հայաստանի ազգային շահերից է բխում այս նախաձեռնությանը միանալը և ոչ թե դրա դեմ դուրս գալը։

 

Փողոցների անվանափոխման Ելքի նախաձեռնությանը ռուսական կողմը բավական բուռն արձագանքեց, նույնիսկ սպառնալիքներ հնչեցին Կալաշնիկովի կողմից։ Կարծում եք՝ այս անգամ ավելի կո՞շտ են լինելու գնահատականները ձեր այս նապաձեռնությանը։

 

Մեծ  հաշվով ակնկալիք չունեմ, որ դրական արձագանք կլինի։ Բնականաբար, կլինեն բացասական քննադատական արձագանքներ, որոնք միշտ եղել են և որոնց մենք շատ հանգիստ ենք վերաբերվելու։

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян