Ինչպիսին է այսօր «Վրեժ և Օրենք» հնդկական ֆիլմի հերոս Ջայը. լուսանկարներ
ЛАЙФ
Նա բոլորին հայտնի էր, նրա ֆիլմերը նայում էին բոլորը: Այս հնդիկ դերասանին ավելի շատ կհիշեն մեր ծնողները: Past.am-ը Ձեզ է ներկայացնում հնդիկ դերասան Ամիտաբխ Բաչչանի կյանքն ու ստեղծագործական ուղին
Ամիտաբխ Բաչչանը ծնվել է 1942թ.-ի հոկտեմբերի 11-ին քաղաք Ալլաղաբադում, հայտնի գրողների ընտանիքում: Հայրը` Խառիշավանշա Ռայ Բաչչանան գրող էր, մայրը` նույնպես: Նա ունի փոքր եղբայր` Ատժիտաբխն:
Նա կինոաշխարհին հայտնի դարձավ 1969 թվականին, երբ էկրան բարձրացավ «7 հնդկացիները» ֆիլմը, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսին:
Չնայած նրան, որ ֆիլմը այդքան էլ կոմերցիոն հաջողություններ չունեցավ, այնուամենայնիվ Ամիտաբխ Բաչչանը այդ ֆիլմում խաղալու համար արժանացավ լավագույն դերասան մրցանակին:
Սակայն իրական հաջողությունը Բաչչանին այցելեց 1973 թվականին, երբ նա խաղաց «Երկարատև հաշիվ» ֆիլմում, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսին: Այստեղ նա ոստիկան էր, տաքարյուն մի երիտասարդ, որը ինքնուրույն պայքարում էր չարության դեմ:
1982 թ-ին նա «Սուրհանդակ» ֆիլմի նկարահանման ժամանակ ստանում է ծանր վնասվածք, կատարելով մի հնարք, որը հենց ինքն էր կիրառում: Այս վնասվածքից հետո նա մի քանի շաբաթ ընկնում է կոմայի մեջ: Այս դեպքից հետո ֆիլմի ստեղծողները ստիպված եղան փոխել ֆիլմի սցենարը, ըստ որի Բաչչանը պետք է մահանար:
Նա իր ուժերը փորձում է նաև քաղաքական դաշտում և 1984 թ-ին հաղթում խորհրդարանական ընտրությունները ձայների մեծամասնությամբ:
2000-2005 թ-ը նա վարում է «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի հնդկական տարբերակը: 2007 թ-ին նրան փոխարինում է Շահրուկ Կհանը: Սակայն 2010 թ-ին նա նորից իր ձեռքն է վերցնում հաղորդավարի «պաշտոնը»:
Այսպիսին է մեր շատ սիրելի դերասան` Ամիտաբխ Բաչչանը այսօր:




















































