Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնացի հետ
ПОЛИТИКАՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը սեպտեմբերի 7–ին ՄԱԿ–ի կենտրոնակայանում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնաց Շտեֆան դե Միստուրայի հետ: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի ներկայիս իրավիճակը: ՄԱԿ–ի բանագնացը կաթողիկոսին է ներկայացրել խնդրի լուծման շուրջ առաջիկա բանակցությունների մասին իր մտորումները:
Կարևորելով Սիրիայի ներսում խաղաղության աստիճանական հաստատումը՝ Արամ Ա վեհափառն անդրադարձել է Դեր Զորի ազատագրմանը՝ հիշեցնելով դրա մեծ նշանակությունը հայության համար՝ որպես Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված ցեղասպանության ժամանակ ջարդերի վերջին հանգրվան:
Past.am-ը տեղեկացավ.Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև սիրիահայերին ու համայնքի վերականգնման նպատակով ձեռնարկվելիք աշխատանքներին:
Այս հանդիպումը Նորին Սրբության պաշտոնական չորրորդ հանդիպումն է Շտեֆան դե Միստուրայի հետ:



