Չկա վստահություն. խոստովանում են անգամ ՀՀԿ-ականները
ИНТЕРВЬЮ
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը Past.am-ի հետ զրույցում անկեղծացավ, որ այժմ Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հետաքրքրությունը շատ ավելի մեծ է, քան փոփոխությունների նախաձեռման մեկնարկին:
«Բավարա՞ր է արդյոք այդ հետաքրքրությունը, իհարկե, ո՛չ, իսկ ինչո՞ւ բավարար հետաքրքված չեն: Բանն այն է, որ հանրությունը քաղաքական համակարգին ընդհանրապես չի վստահում, ինչը գլուխկոտրուկ պետք է լինի ոչ միայն քաղաքական իշխանության, այլ նաև քաղաքական ընդդիմության համար»,- մանրամասնեց Ֆարմանյանը:
Նա օրինակ բերեց, որ եթե փողոցում մոտենանք ցանկացած քաղաքացու և հարցնենք, ապա նա պարզ ու համոզիչ կներկայացնի, թե ինչու հասարակությունը չի վստահում քաղաքական համակարգին: Սոցիալ-տնտեսական ստեղծված իրավիճակը և ինքնին քաղաքական պատմությունը, ըստ պատգամավորի, տրամադրում է, որ հասարակությանը չվստահի:
«Ցանկացած անցումային երկրում, որտեղ սոցիալ-տնտեսական ցուցանիշներն այսպիսին են, որտեղ իշխանությունը հազար ու մի հարցում կաղում է, բնականաբար, հասարակության շատ մեծ հատված դեմ է լինելու այդ օրվա իշխանություններին»,- տեսակետ հայտնեց Ֆարմանյանը` ընդգծելով, որ այդպես եղել է միշտ: Նա հավելեց, որ եթե այդպես չլիներ, ապա մենք կվերածվեին Ադրբեջանին, որտեղ ընտրություններին իշխանություններն ունենում են 80 տոկոս և ավելի ձայներ:
Լիլիթ Լալայան




















































