Նիստերից բացակայող ավագանու անդամները դրամական փոխհատուցում չեն ստանա
ПОЛИТИКАPast.am-ը տեղեկացավ.
Երևանի ավագանու որոշմամբ ավագանու բոլոր նիստերից բացակայող անդամները կզրկվեն դրամական փոխհատուցումից: Այս մասին որոշման նախագիծը կընթերցվի սեպտեմբերի 12–ին կայանալիք ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստի ընթացքում:
Ինչպեսհայտնիէ, ավագանուանդամներին, իրենցպարտականություններիկատարմանհետևանքովառաջացածծախսերիդիմաց, 2013 թ. սկսածԵրևանքաղաքիբյուջեովնախատեսվածհամապատասխանգումարներիցտրամադրվումէրամսականդրամականփոխհատուցում՝նվազագույնաշխատավարձիչափով։
Այս նոր նախագծով գումար չեն ստանա իրենց գործում թերացած և նիստերին չներկայացած ավագանու անդամները: Այսպես, ավագանու անդամին տվյալ ամսում դրամական փոխհատուցում չի վճարվում, եթե նա այդ ամսվա ընթացքում բացակայել է Երևանի ավագանու և մշտական հանձնաժողովի բոլոր նիստերից, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ ամսում Երևանի ավագանու և մշտական հանձնաժողովի նիստեր չեն եղել: Միևնույն ժամանակ այդ բացակայությունները հիմնավորվում են` ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների` հանձնաժողովի նիստերին ավագանու անդամների մասնակցության մասին տեղեկանքներով և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից վարվող ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամների հաշվառման մասին տվյալներով, որոնք ներկայացվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 5–ը ներառյալ:
Ըստ նախագծի՝ նախատեսված դրամական փոխհատուցումը ավագանու անդամներին է տրամադրվելու առանց ավագանու անդամների կողմից իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման և դրամական փոխհատուցում ստանալու ցանկության վերաբերյալ ավագանու անդամի դիմումի հիման վրա: Դրամական փոխհատուցումը կտրվի անկանխիկ, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 10–ը: Միաժամանակ, այս տարվա հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների դրամական փոխհատուցման գումարները կվճարվեն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև հոկտեմբերի 10–ը ներառյալ:
Որոշմամբ նախատեսված ծախսերը իրականացնելու համար Երևան քաղաքի բյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ: Նախկինում ընտրված ավագանին իր գործունեության ժամանակահատվածում հարցը կարգավորել է համապատասխան որոշմամբ: Ներկայում գործող ավագանու կողմից այդ հարցը չի կարգավորվել և նախագծով առաջարկվող որոշմամբ կարգավորվում են ավագանու անդամներին դրամական փոխհատուցում տրամադրելու կարգն ու պայմանները: Ընդ որում՝ առաջարկվող նախագծում հաշվի են առնվել նախկինում դրամական փոխհատուցում տրամադրելու ընթացքում առաջացած հարցերը, որոնք ներկայացվող նախագծում համապատասխան լուծում են ստացել:



