Օդանավից նկարահանված տեսանյութը ցույց է տալիս ԱՄՆ-ին մոտեցող «Իրմա» փոթորիկը (տեսանյութ)
ВИДЕО
Օդանավից նկարահանված անհավանական տեսանյութը ցույց է տալիս «Իրմա» փոթորիկը, գրում է The Daily Mail-ը:
Տեսանյութում երևում են 5-րդ մակարդակի փոթորկի կենտրոնի շուրջ շրջանաձև հավաքված հսկայական ամպերը:
43 վայրկյան տևողությամբ տեսանյութը Twitter-ի էջում հրապարակել է ԱՄՆ օդուժի ռեզերվային խմբի հրամանատարությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգների ափերին է մոտենում դիտարկումների ընթացքում երբևէ Ատլանտյան օվկիանոսում ձևավորված ամենաուժեղ ծովամրրիկը՝ «Իրմա»-ն, ինչի պատճառով երկրում հայտարարվել է պատմության մեջ խոշորագույն տարհանումը:
Տարհանման է ենթակա ավելի քան 5.6 մլն մարդ: Նրանք պետք է տարհանվեն Ֆլորիդա նահանգից, որին, ըստ օդերևութաբանների, «Իրմա»-ն կհասնի արդեն կիրակի օրը: Այն կուղեկցվի սաստիկ քամիներով ու տեղատարափ անձրևներով:
Հայտնի է, որ ծովամրրիկը կրկին ուժգնացել է ու 4-րդ մակարդակից հասել բարձրագույն 5-րդին:
Հայտնի է, որ բնական տարերքն արդեն հասցրել է անցնել մի շարք զբոսաշրջային Կարիբյան կղզիներով ու գրեթե ամբողջությամբ ավերել դրանք: