Ճամբարակի հինգ մանկապարտեզներում այսուհետ ջեռուցման համակարգ կունենա
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղական բյուջեի միջոցների հաշվին ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել երկու փողոցներում, ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ՝ թիվ 5 մանկապարտեզում, ցանկապատման աշխատանքներ՝ քաղաքային գերեզմանոցում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, տեղական բյուջեից հատկացված 6 միլիոն 600 հազար դրամի հաշվին 850 քառակուսի մետր մակերես կազմող ասֆալտի ծածկով փոսային նորոգումներ են իրականացվել Գարեգին Նժդեհի փողոցում:
2 միլիոն 190 հազար դրամի ներդրումով խճապատման, հարթեցման եւ բարեկարգման աշխատանքներ են կատարվել Մաշտոցի փողոցում: Գերեզմանոցի ցանկապատի կառուցման համար ծախսվել է 2 միլիոն 500 հազար դրամ: Թիվ 5 մանկապարտեզի երկու խմբերում ջեռուցման համակարգ անցկացնելու համար ծախսվել է 1 միլիոն 440 հազար դրամ:
«Թիվ 5 մանկապարտեզի երեք խմբերից մեկում գործում էր ջեռուցման համակարգը, իսկ երկու խմբերում ջեռուցում անցկացնելու համար ժամանակին միջոցները պակասել էին: Այս ձմռանն արդեն կջեռուցվեն նաեւ մյուս երկու խմբերը, ինչը նշանակում է, որ մանկապարտեզը լիարժեքորեն կաշխատի ձմռան ամիսներին»,-հավաստեց քաղաքապետը:
Խոսրով Խլղաթյան



