Բրիտանացի դիզայները ստեղծել է հագուստ, որը «մեծանում է» երեխայի հետ
ВИДЕОԲրիտանացի դիզայներ Ռայան Յասինը ստեղծել է հագուստ երեխաների համար, որը «կմեծանա» նրանց հետ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Ինովացիոն գործվածքը կարող է ձգվել երկարությամբ ու լայնությամբ՝ համապատասխանելով երեխայի չափսերին։
Նշվում է, որ դիզայները մշակել է հատուկ ծալքավորված կտոր, որը կարող է ճկվել՝ ընդունելով մարդու մարմնի չափսերը։ Գործվածքն անջրանցիկ է և ամուր, պիտանի է ավտոմատ լվացման և կրկնակի վերամշակման համար։
Նոր գործվածքից հագուստը նախատեսված է 3 ամսականից 3 տարեկան երեխաների համար։
Ինովացիոն նյութի մշակման գործում Յասինը կիրառել է աերոինժեներային սկզբունքները, որոնք ուսումնասիրել է քոլեջում։
Նրա խոսքով՝ գյուտը կօգնի ծնողներին գումար խնայել, ինչպես նաև թույլ կտա նվազեցնլ շրջակա միջավայրի աղտոտումը՝ արտադրական ծախսերի կրճատման հաշվին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



