US Open. Նադալը դուրս եկավ կիսաեզրափակիչ, Ֆեդերերը՝ ոչ
СПОРТԱշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Իսպանացի թենիսիստը քառորդ եզրափակիչում 6:1, 6:2, 6:2 ջախջախիչ հաղթանակ է տարել 19-ամյա ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի նկատմամբ: Նադալին հաղթանակի համար պահանջվել է 1 ժամ 36:
Քառորդ եզրափակիչի մյուս զույգում համաշխարհային դասակարգման 28-րդ համար արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն կարողացել է հաղթանակի հասնել աշխարհի 3-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նկատմամբ 7:5, 3:6, 7:6 (10:8), 6:4 հաշվով:
Կիսաեզրափակիչ փուլում միմյանց հետ կմրցեն Ռաֆայել Նադալն ու Մարտին դել Պոտրոն:
Նյութը հրապարակման պատրաստեց infosport.am-ը
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



