Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են քաղաքաշինական և զբոսաշրջային նշանակություն ունեցող ծրագրերը

ОБЩЕСТВО

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանիգլխավորությամբ սեպտեմբերի 6-ին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Գյումրու «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման, Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրերին, Վանաձոր քաղաքի զարգացմանը, ինչպես նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից կատարված աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկուցվել է, որ «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշել է, որ աշխատանքների ընթացքը գտնվում է իր վերահսկողության ներքո, լուծվել են նախագծային աշխատանքների հետ կապված բոլոր տեխնիկական խնդիրները, և շինաշխատանքներն իրականացվում են արագ տեմպերով:

Երևանում «Հայկական գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի հետ կապված վարչապետին տեղեկացվել է, որ արդեն իսկ հայտարարվել է միջազգային մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 ընկերություն: Վերջիններիս հետ քննարկվել են ծրագրի մանրամասներն ու տեսլականը: Ակնկալվում է մրցույթն ամփոփել առաջիկա ամիսների ընթացքում: Ծրագրով, որը գնահատվում է 100-150 մլն դոլար,  նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնագործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով:  Միաժամանակ, նշվել է, որ ծրագրի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում մի շարք ներդրողների հետ: «Համոզված եմոր «Հայկական գյուղ»-ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը, որը լավագույնս կներկայացնի հայկական միջավայրը՝ ըստ տարածաշրջանների ու քաղաքների», - նշել է Կարեն Կարապետյանը:  

Անդրադառնալով Վանաձորի զարգացմանը՝ վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և քաղաքի կառավարիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնել քաղաքի զարգացման նախագիծը՝ հաշվի առնելով Վանաձորի առավելություններն ու ներուժը, այդ թվում՝ զբոսաշրջային պոտենցիալը: Զեկուցվել է, որ վերջերս Վանաձոր է այցելել իտալացի ճարտարապետների խումբ, որը պատրաստվում է հոկետեմբեր-նոյեմբեր ամիսներին ներկայացնել Վանաձորում քաղաքաշինական լուծումներ առաջարկող փաթեթը: Կառավարության ղեկավարը կարևորել է քաղաքի զարգացման ուղղությամբ կոնկրետ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության խթանման ուղղություններով:

Վարչապետին է ներկայացվել նաև «Սևան ազգային պարկ»-ի բարեփոխումների ընթացքը: Զեկուցվել է կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում առկա խնդիրների լուծման և հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նշվել է, որ այժմ ընթացքի մեջ են  ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով  կառուցապատման համար նպատակահարմար գոտիների հստակեցման աշխատանքները, ինքնակամ կառույցների ապամոնտաժման, պայմանագրերի լուծարման, Սևանա լճի հարակից տարածքում աղբահանության կազմակերպման հետ կապված իրավաբանական անձանց հետ պայմանագրերի կնքման գործընթացները: Անդրադարձ է կատարվել նաև Սևանի թերակղզում ենթակառուցվածքների բարելավման հարցերին, զբոսաշրջության համար գրավիչ պայմանների ստեղծման աշխատանքներին:

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе