Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հերոս և հակահերոս

ИНТЕРВЬЮ

Past.am-ը զրուցել է հոգեբան Սամվել Խուդոյանի հետ մեր երկրի հերոսների և հակահերոսների մասին, ինչը ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

– Պարոն Խուդոյան, մեր երկրում մեր ժամանակների հերոսներ չեն ձևավորվում: Չկան մարդիկ, որոնց վարքագիծը ընդօրինակման արժանի է: Կամ մարդիկ կարծում են, որ կարելի է նրան ընդօրինակել: Ամեն մեկը մի ձևով ժամանակի մեջ վարկաբեկվում է: Սրա պատճառը ո՞րն է:

– Նման բան չկա, ես այդպես չեմ կարծում: Մեզ մոտ էլ հերոսներ կան: Հերոսներ կան տարբեր ոլորտներոմ` և՛ գիտական, և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ արվեստի մեջ, և՛ սպորտում: Եվ քանի որ պատերազմական վիճակի մեջ ենք գտնվում, ապա ռազմական ոլորտների հերոսներն ավելի շատ են:

-Օրինակ` Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանը, Լեոնիդ Ազգալդյանը և այլք: Կամ երաժշտության մեջ օրինակելի է Բարսեղ Թումանյանը, շախմատում` Լևոն Արոնյանը: Նրանք հերոսներ են, և ժողովուրդն էլ շատ մեծ ակնածանքով է վերաբերվում վերջիններիս:

– Առանձնացնենք պատերազմական հերոսների թեման: Նրանք են առավելապես մարդկանց գիտակցության մեջ հերոս ընկալվում, ովքեր այլևս չկան, ովքեր զոհված են:

– Հայտնի է, որ իր կյանքի ընթացքում մարդը սովորաբար չի գնահատվում, ինչպես հարկն է: Չնայած շատերը նաև գնահատվում են: Օրինակ, ես Լևոն Արոնյանի անունը տվեցի, կարելի է մատնանշել նաև Նազիկ Ավդալյանին կամ սպորտի մեջ մեր մյուս չեմպիոններին:

-Հատկապես մեր ազգը, բոլոր դարաշրջաններում ունեցել է իր հերոսները:

– Ձեր թվարկած մարդիկ պարզապես հաջողությա՞ն են հասել իրենց ոլորտներում:

– Իրենց ոլորտներում հաջողությունների չհասած մարդիկ երբեք հերոս չեն համարվում:

– Ես այսպես եմ մտածում` Սամվել Բաբայանն էլ էր հերոս, բայց այսօր, խնդրեմ, մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ: Եվ կարելի է նման շատ օրինակներ բերել, երբ երեկ հերոս էին, այսօր հայտնվել են այլ մակարդակներում:

– Շատ չեք բերի նման օրինակներ: Բայց, կներեք, բոլոր տեղերում և բոլոր ժամանակներում էլ նման բաներ լինում են: Եվ, եթե Աստված չանի, Սամվել Բաբայանը մահանա, նրան կդարձնեն հերոս: Արձան կկանգնեցնեն, այս կանեն, այն կանեն: Նույնիսկ այսպիսի մի պատմություն կա` Դերենիկ Դեմիրճյանը ինֆարկտ է ստանում, հետո փրկվում է, ու ասում է` քիչ էր մնում դասական դառնայի:

 

– Իսկ այսօր ի՞նչ արժեքների է ձգտում մեր ժողովուրդը: Ո՞րն է արժեքային համակարգի նրա տեսլականը:

– Դուք էլ գիտեք, որ մեզ մոտ արժեքները շատ են փոխվել: Նյութապաշտությունը դարձել է թիվ մեկը: Սարսափելիորեն ընկել է նաև մտավորականության մակարդակը:

Մենք այսօր ամեն օր քննադատական նյութեր ենք կարդում բուհերի ռեկտորների, առանձին գիտնականների վերաբերյալ, տեղեկանում ենք նրանց թալանի կամ կաշառակերությունների վերաբերյալ: Կամ հասարակության համար ակնառու է լինում մշակույթի շատ գործիչների, արվեստագետների շողոքորթ, քծնող վարքագիծը ինչ–որ պաշտոնի կամ ինչ–որ մեդալի հասնելու համար:

Մինչդեռ մտավորականությունը հասարակության այն առաջադեմ ուժն է, որն իր հետևից տանում է ժողովրդին: Հիշենք մի քանի տասնամյակ առաջ մեր մտավորականներին, ասենք` Պարույր Սևակին, որը ակներևաբար հակադրված էր խորհրդային պետությանը ու անգամ նման համակարգի պայմաններում կարողանում էր քննադատական խոսք հնչեցնել:

Մինչդեռ այժմ, համատարած թալանի, կաշառակերության, ընդհանրապես կոռուպցիայի պայմաններում, մեր մտավորականների մի մասը լուռ է, բերանից ոչ մի քննադատական խոսք չի հանում այս երևույթների դեմ:

– Ի՞նչ եք կարծում` բաց հասարակությո՞ւնն է մեղավոր, որ հերոսներն այլևս իրենց պատվանդաններին չեն մնում:

– Նախ ասեմ, որ մտավորականության մի ստվար զանգված հեռացել է երկրից: Երկրորդը` տնտեսական ծանր վիճակը հանգեցրել է նրան, որ շատերը կախման մեջ են ընկել մարդկանցից, որոնց դեմ չեն կարող խոսել: Սոցիալական ծանր վիճակի, աշխատատեղերի բացակայության և համանման այլ խնդիրների պատճառով արժեքները սկսել են անկում ապրել:

– Եթե կախարդական փայտիկի մի հարվածով վերականգնվի մեր տնտեսությունը, մարդը, տվյալ դեպքում` մտավորականը, կարողանա այլևս անկախ ապրել, մե՞ծ է կորուստը, երկա՞ր ժամանակ կպահանջվի, որպեսզի վերականգնվի արժանապատիվ հայի կերպարը:

– Որ կվերականգնվի, ես դրանում չեմ կասկածում: Երբ արդեն երկրում իշխանությունները կընտրվեն ժողովրդավարական ճանապարհով, երբ մարդը կգնահատվի համաձայն իր արժանիքների, երբ թալանն ու կաշառակերությունը կձգտեն նվազագույնի, ապա մեր ժողովուրդը, որը հոգևոր ավանդություններ ունեցող ժողովուրդ է, շատ արագ կրկին կվերագտնի իրեն: Իհարկե, արագ ասելով ես նկատի ունեմ մի 30–40 տարի:

 

Գոհար Սարդարյան

Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”