Թրամփը Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտա ավելի շատ ժամանակակից զենք գնել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտա ԱՄՆ–ից ավելի շատ ժամանակակից զինատեսակներ գնել, հայտնում է Gazeta–ն։
«Ես Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտամ ԱՄՆ–ից ավելի շատ նորագույն, ժամանակակից զենք գնել»,– գրել է նա Թվիթերում։
Ավելի վաղ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ զրույցում հավանություն էր տվել դեպի Հարավային Կորեա «բազմամիլիարդանոց» մատակարարումներին։
Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը կարելի է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար որպես մարտագլխիկ օգտագործել։ Փորձարկումն իրականացնելու հրամանն անձամբ ստորագրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



