Չեչնիայի առաջնորդը դատապարտել է Մյանմայի սպանությունները
МЕЖДУНАРОДНОЕՉեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն Instagram–ի ուղիղ հեռարձակման ընթացքում մեկնաբանել է Մյանմայում (նախկինում՝ Բիրմա) ռոհինջա մահմեդականների զանգվածային սպանությունը: «Եթե անգամ Ռուսաստանը պաշտպանի այդ սրիկաներին, որոնք այսօր հանցագործություններ են իրականացնում, ես դեմ կլինեմ դրան, որովհետև ես իմ կարծիքն ու դիրքորոշումն ունեմ»,– ասել է Կադիրովը:
Հիշեցնենք, որ Մյանմայի բանակը սեպտեմբերի 1–ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կառավարական ուժերի և գրոհայինների բախումների ընթացքում անցած շաբաթ զոհվել է մոտ 400 մարդ, որոնցից 370–ը՝ գրոհայիններ: Մինչդեռ ամերիկյան Ինդիփենդենթ հանդեսը գրում է, թե սպանված մահմեդականների թիվը շատ ավելին է, որ միայն օգոստոսին ծայրահեղական բուդդիստների ու աշխարհազորայինների կողմից սպանվել են ավելի քան 3000 մահմեդականներ, ողջակիզվել ու գլխատվել անգամ 5 տարեկան երեխաներ:
Հաղորդվում է նաև, որ անցած շաբաթ ավելի քան 60 հազար Ռոհինգյա մուսուլմաններ փախել են դեպի Բանգլադեշի սահման, որտեղ չեն ընդունել նրանց: Այս մարդկանց ճակատագիրը նույնպես անհայտ է:



