Արտակ Զաքարյան. «ՀՀ–ն պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ–ի կազմակերպած զորավարժություններին»
ПОЛИТИКАՊաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Ախալցխայում Վրաստանի և ԱՄՆ–ի կազմակերպած զորավարժություններին:
«Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին նա լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես չեմ կարող ասել, թե ինչու է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք չի ասել, որ մասնակցելու է հերթական զորավարժություններին: Մեր պլանավորման մեջ որոշակի փոփոխություններ են եղել»,– ասաց նա:
«Ոչմիխնդիրչիլին
ի: ՆԱՏՕ–ն կա, եղել է և շարունակելու է մնալ մեր գործընկերը: Մենք ՀԱՊԿ–ի լիիրավ անդամ ենք, և մեր անվտանգության գլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգն է: Մեր մնացած բոլոր համագործակցության խնդիրները անընդհատ փորձում ենք սև և սպիտակի բաժանել»,– նշեց նա և հավելեց, որ մեր ռազմաքաղաքական դիվանագիտությունն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը և իր գործողությունների մեջ լիարժեք վստահ որոշումներ է կայացնում:
Պատասխանելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցին, թե Հայաստանն ինչպե՞ս է որոշում որոշ զորավարժությունների մասնակցել, որոշներից հրաժարվել, Արտակ Զաքարյանն ասաց. «Որևէ արտառոց բան չկա, որ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը մասնակցում են որևէ բազմակողմ ծրագրի կամ չեն մասնակցում որևէ բազմակողմ միջոցառման»։



