Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի որակական թռիչքը

ЭКОНОМИКА

Օգոստոսի 22–27–ը Մոսկվայում անցկացվեց «Армия 2017» ռազմատեխնիկական միջազգային ցուցահանդեսը, որտեղ 7 երկիր ներկայացրել էր իր ռազմարդյունաբերական համալիրի ձեռքբերումները: Նախորդ տարի Հայաստանը նույնպես մասնակցել էր «Армия 2016»–ին: Բայց նախորդի համեմատ այս անգամ, ըստ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի, Հայաստանի ներկայացրած ռազմական արտադրանքը որակապես մեկ քայլ առաջ էր:

«Ըստ իս, հայ մասնագետների ներկայացրած գլխավոր նորույթը ազդանշանային խանգարումներ առաջացնող «Շղարշ» համակարգն էր, որն ստեղծված է GPS և ГЛОНАСС նավիգացիոն արբանյակներից եկող ազդանշանները «ոչնչացնելու» համար: Համակարգի կիրառման դեպքում ժամանակակից ռազմական տեխնիկայի զգալի մասը կորցնում է իր հնարավորությունների մեծ մասը, իսկ անօդաչու թռչող սարքերն ընդհանրապես կորցնում են տարածության մեջ կողմնորոշվելու հնարավորությունը»,– նշում է Լ. Ներսիսյանը: Ռադիոէլեկտրոնային պայքարի հայկական համակարգը կարող է աշխատել երկու ռեժիմով՝ կախված միացված ալեհավաքից: Ինքը՝ սարքը, չափերով փոքր է և տեղաշարժելու համար դյուրին: Լեռնային տեղանքի պայմաններում, եթե ալեհավաքները տեղակայվեն բարձունքների վրա, սարքը կարող է հակառակորդի տարածքում անջատել GPS համակարգը: Խանգարումների կառուցվածքը բարդ է՝ այն նման է օգտակար ազդանշանին, ինչն արբանյակային նավիգատորին թույլ չի տալիս «հասկանալ», որ իրեն խլացնում են:

Ուշագրավ է, որ «Շղարշը» արդեն իսկ համալրել է Հայաստանի և Արցախի Զինված ուժերը:

Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի մյուս կարևոր նորույթը հակազդեցության օպտիկաէլեկտրոնային 3КО1М համակարգն էր: Զոնդավորող լազերի միջոցով համակարգը հայտնաբերում է թշնամու օպտիկական ու օպտիկա–էլեկտրոնային համակարգերը (ընդ որում, ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը) մինչև 2,5 կմ հեռավորության վրա: Դրանից հետո համակարգը հնարավորություն է տալիս կիրառել ավելի հզոր լազեր՝ հակառակորդին «կուրացնելու» նպատակով: Մինչև 1,5 կմ հեռավորության վրա հակառակորդի օպտիկան անդառնալիորեն վնասվում է:

Այս համակարգերն ինքնին նոու–հաու չեն: Սակայն շատ քիչ երկրներ կան, որոնք կարող են ինքնուրույն մշակել և արտադրել դրանք: Այդ առումով՝ դա լուրջ ձեռքբերում է: «Համակարգը Հայաստանի բյուջեի վրա քիչ չի նստել: Բայցևայնպես ավելի էժան է, քան արտասահմանյան անալոգները»,– նշում է ռազմական փորձագետը: 3КО1М համակարգը նույնպես համալրել է մեր Զինված ուժերը:

Հայտնի է, որ արդեն քանի տարի է Հայաստանն արտադրում է ԱԹՍ–ներ: Մասնագետներն առավել հաջողված մոդել էին համարում X–55–ը, որն իրեն լավ էր դրսևորել ապրիլյան պատերազմի օրերին: «Армия 2017»–ին ցուցադրվել է այդ մոդելի նորացված տարբերակը՝ АРМИ–55М–ը: Այն օգտագործում է առավել առաջատար էլեկտրոնային բազա՝ խանգարումներից պաշտպանող GPS–ներ ու ռադիոընդունիչներ, առավել լավ մշակված իներցիալ համակարգեր, որոնք ԱԹՍ–ը վարում են այն դեպքում, երբ օպերատորի հետ կապը կամ GPS կապը կորչում է: Անհրաժեշտության դեպքում ԱԹՍ–ը կարող է համալրվել ֆրանսիական արտադրության որակյալ ջերմատեսով, օրինակ՝ գիշերային հետախուզության համար:

АРМИ–55М–ի աշխատանքային բարձրությունը մոտ 2 կմ է (առավելագույնը՝ 6 կմ): Այդ բարձրության վրա այն աշխատում է անաղմուկ և տեսանելի չէ: Արագությունը՝ 100–130 կմ/ժ է, թռիչքի առավելագույն ժամանակը՝ մինչև 4 ժամ: Օպերատորի հետ կապի առավելագույն հեռավորությունը 100 կմ է, սակայն թռիչքը կարող է իրականացվել նաև ավտոմատ ռեժիմով՝ հսկիչ կետերով: Այսինքն, անհրաժեշտության դեպքում հետախուզություն կարող է իրականացվել հակառակորդի խորը թիկունքում՝ 150–200 կմ–ի վրա: Այս անօդաչու թռչող սարքն արդեն գտնվում է սերիական արտադրության փուլում:

«Ակնհայտ էր հայկական ցուցադրության ընդհանուր առաջընթացը: Այն ավելի գրավիչ էր, քան անցած տարի: Իսկ դա շատ կարևոր է արտադրանքի գովազդի և արտասահմանյան շուկաներ դուրս գալու տեսանկյունից»,– նշում է Լ. Ներսիսյանը:

 

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»