Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Փաստաբանն է ամենաթույլ օղակը, նրան են հեշտությամբ թիրախավորում

ОБЩЕСТВО

– Պարոն Պապիկյան, կարելի՞ է ասել, որ մեր երկրում դեռևս ձևավորված չէ անկախ փաստաբանների ինստիտուտը:

– Մեծ հաշվով` այո: Անկախ փաստաբաններ կան, բավականին շատ են նրանք: Բայց ինստիտուտը, որպես այդպիսին, այս պահին ճգնաժամի մեջ է:

– Եվ ո՞րն է դրա պատճառը, ինչո՞ւ է ճգնաժամը հատկապես հիմա երևան եկել:

– Փաստաբանների պալատը կատարեց մի շարք գործողություններ, որոնք փաստաբանների թիկունքին կանգնելու և նրանց հեղինակությունը բարձր պահելու փոխարեն հակառակ հետևանքների հանգեցրին: Բանն այն է, որ պալատը ձգտեց լավ հարաբերություններ պահել իշխանության և իրավապահ մարմինների հետ: Եվ դա կատարվեց փաստաբանների իրավունքների հաշվին:

Ես կարծում եմ, որ բոլորի հետ էլ համագործակցելը շատ կարևոր է, այդ թվում նաև իշխանության ու իրավապահ մարմինների հետ: Սակայն դա չպետք է լիներ փաստաբանների իրավունքների հաշվին: Եվ Փաստաբանների պալատը, որպես հասարակական կարևորագույն ինստուտներից մեկը, պետք է գտնվեր իր բարձրության վրա: Այն պետք է իր հեղինակության ու իր անդամների իրավունքների պաշտպանության համար ավելի շահագրգիռ ու հետևողական լիներ, քան թե առաջնային դարձներ այն մտայնությունը, թե հանկարծ «չփչանան» հարաբերություններն իշխանությունների հետ: Այս ամենը, բնականաբար, ճգնաժամ չառաջացնել չէր կարող փաստաբանական գործունեության մեջ:

– Կարո՞ղ ենք ասել, որ մեր պետության այս կարճ պատմության մեջ փաստաբանների համար եղել են անկախության առումով լավագույն ժամանակներ: Պարզապես գնալով անկախությունն անկում է ապրել:

– Խնդիրներ, բնականաբար, միշտ էլ եղել են: Ինչ վերաբերում է ներկա ժամանակին, ապա, անշուշտ, այժմ անկումն ակնհայտ է: Եվ դա ստիպեց, որպեսզի շատ փաստաբաններ, որոնց թվում նաև ես, որպես բողոքի նշան հանդես գանք գործադուլի հայտարարությամբ:

Իսկ եթե նման քայլի ենք դիմում, մի բան է նշանակում, որ բավականին խորացել է ճգնաժամը փաստաբանական աշխատանքի ոլորտում: Եվ Փաստաբանական պալատի, այսպես ասեմ` թուլությունից օգտվում են նաև պետական բոլոր մարմինները: Նրանք փորձում են այս կամ այն կերպ խոչընդոտել փաստաբանի` սեփական պարտականությունների կատարմանը:

Անշուշտ, չէի ասի, որ նախկինում փաստաբանի վիճակն իդեալական է եղել մեր երկրում: Բայց նաև հաստատ է, որ խնդիրներն այսքան խորը չեն եղել, որպեսզի հանգեցնեին ճգնաժամային վիճակի:

– Եթե մի քիչ լայն հայացքով նայենք` այստեղ միայն Փաստաբանների պալատի՞ խնդիրն է, թե պարզապես քաղաքական իրավիճակ է, որը պարտադրում է, որպեսզի նաև Փաստաբանների պալատն այդպիսի դիրքորոշում ունենա:

– Բնականաբար առկա է մի քաղաքական իրավիճակ, որն իր թելադրանքն ունի: Սակայն փաստաբանությունը, որպես անկախ, ինքնուրույն գործունեություն, պետք է տեղի չտա այդ թելադրանքներին: Կլինի քաղաքական, թե սոցիալական պատվեր, կլինի ցանկացած տիպի այլ ճնշում, մեզ վրա չպետք է ազդեն:

Ինչ խոսք, հասկանալի է, որ ներկայում հատկապես քաղաքական գործերով ճնշումը շատ մեծ է: Ճնշումը մեծ է նաև պալատի ղեկավարության վրա: Սակայն դա և մեզ` առանձին փաստաբաններիս, և պալատի ղեկավարության համար որևէ նշանակություն չպետք է ունենա, տեղի չպետք է տանք: Մենք ունենք մեր մասնագիտական պարտականությունները, ունենք մեր իրավունքները, որոնցով և պետք է ղեկավարվենք մեր գործունեությունն իրականացնելիս:

– Եվ Սասնա ծռերի փաստաբաններին, և անձամբ ձեզ, որ Ժիրայր Սեֆիլյանի փաստաբանն եք, մեղադրում են, որ քաղաքական դիրքորոշում եք արտահայտում: Ընդունո՞ւմ եք այդ մեղադրանքը:

– Ամենահեշտը հենց այն է, երբ փաստաբանի դեմ տարբեր բնույթի մեղադրանքներ են հնչեցնում: Երբևէ տեսած չեք լինի, որ հանրային հնչեղություն ունեցող որևէ գործի շրջանակներում թիրախավորեն այլ անձի: Փաստաբանն ամենաթույլ օղակն է, որին հեշտությամբ կարելի է թիրախավորել: Եվ թիրախավորում են կամ իշխանությունը, կամ իշխանության դրածոները:

Կոնկրետ ես չեմ ընդունում ձեր հիշատակած մեղադրանքը: Նման բան չկա: Մենք, որպես փաստաբաններ, մեր պաշտպանյալների գործերով կարող ենք անել օրենքին չհակասող ցանկացած գործողություն, որը բխում է նրա շահերից: Իսկ եթե տվյալ անձը` մեր պաշտպանյալը քաղաքական անձ է, ապա նրա մոտ բնականաբար կգերակշռեն քաղաքական հայտարարությունները, խոսքի մեջ ի հայտ կգան քաղաքական դիրքորոշումների դրսևորումներ: Եվ փաստաբանը չի կարող նրան ստիպել, որպեսզի նա փոխի իր հայտարարությունների բովանդակությունը կամ քաղաքական տվյալ դիրքորոշումից ձեռնպահ մնա: Մենք օրենքին չհակասող ցանկացած եղանակով պարտավոր ենք նրա դիրքորոշումը հասանելի դարձնել: Լինի դահլիճում, թե լինի հանրային լսարանի առաջ: Եվ այդպես էլ վարվում ենք:

– Ի վերջո ուզում եմ հասկանալի լինի` մեր օրենքը սողանցք պարունակո՞ւմ է, որ փաստաբանին խուզարկեն, կամ, հակառակ կողմի բառով ասած` նրան զննության ենթարկեն:

– Ոչ, օրենքում նման բան չկա: Խուզարկելու մասին ընդհանրապես խոսք չկա: Բացարձակապես: Զննելու վերաբերյալ կա ընդամենը մեկ ձևակերպում: Իսկ զննելը, գիտենք, արտաքին դիտումն է: Ցանկացած ներքին դիտում արդեն վեր է ածվում խուզարկության: Իսկ մեզ չեն զննում. մեզ ասում են զննում ենք, բայց ասում են ` բացեք պայուսակներդ: Որն էլ արդեն խուզարկություն է:

– Դուք գործադուլ եք անելու: Բայց արդյո՞ք իշխանությունն ուշադրություն կդարձնի բողոքի ձեր ակցիայի վրա: Որովհետև մեր երկրի ցանկացած ոլորտում այնքան շատ են բողոքներն ու բողոքողները, որ բանի տեղ չեն էլ դնում: Ու, պատկերավոր ասած, քարավանը շարունակում է իր ճանապարհը:

– Ճիշտ եք նկատում: Դրա համար էլ մենք հատուկ պահանջներ չենք ներկայացնում իշխանական մարմիններին, քանի որ վստահ չենք, որ եթե պահանջներ ներկայացնենք, դրանք անմիջապես կկատարվեն: Պարզապես հուսով ենք, որ ականջալուր կլինեն մեր բողոքի ձայնին և հետևություններ կանեն:

Եվ եթե իրավիճակ չփոխվեց, ապա կմտածենք արդեն այլ գործողությունների մասին:

Գոհար Սարդարյան

 

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе