Ереван, 25.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Մեր կառավարությունը համալսարան է, գործադիր մարմին չէ

ПОЛИТИКА

Past.am -ի տեղեկությամբ մեր կառավարությունը համալսարան է դարձել, այլևս գործադիր մարմին չէ: Այնտեղ կլսես հրաշալի դասախոսություններ այս կամ այն թեմայով, այս կամ այն հարցի շուրջ: Բնականաբար, դրանց մեծ մասը վերաբերվում է բիզնեսի խնդիրներին:

Բայց, ա՛յ, երբ արդեն պետք է ժամանակը գա, որպեսզի այդ խոսքերը վերածվեն գործի, գրագետ այդ մոտեցումները դառնան գործողություններ, հետքը չի երևում:

Ու զարմանալի չէ, որ մեր երկրում, հատկապես` տնտեսության մեջ, ոչինչ չի փոխվում համեմատաբար նոր կառավարության ձևավորումից ի վեր, որը, պետք է խոստովանենք, բավականին շռայլ խոստումներով ու քշտած թևքերով մտավ ասպարեզ: Որքան էլ մարդիկ սպասեն ու աչքները ջուր կտրեն սպասելուց, գործադիրի մարդիկ առանձնապես բան չունեն ցույց տալու, թե տեսեք` արել ենք ա՛յս, ա՛յս, ա՛յս, ու դրանց արդյունքում եղել է ա՛յն, ա՛յն, ա՛յն:

Հիմա` ինչո՞ւ եմ նման բաներ ասում: Բանն այն է, որ խոսքն անգամ մեծ բաներին չի վերաբերում, որոնք իրենց մեջ ենթադրում են նաև քաղաքական լուծումներ կամ որոնք կարող են տեղի ունենալ միայն քաղաքական նախաձեռնությունների արդյունքում: Թվում է, թե մեր ժողովուրդը խիստ ըմբռնող է ու, հանգիստ ու հնազանդ դարձած, սպասում է այն ժամանակներին, երբ, ո՞վ գիտի, մի օր մեր վարչապետը կարող է ազատվել քաղաքական կապանքներից ու քաղաքական ասպարեզում ինքը լինել իր «գլխի տերը», ինքը լինի հարցը դնողն ու վերցնողը:

Ժողովուրդը թող սպասի, բարի ու համբերատար ժողովուրդ է:

Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ ափ ի բերան ես մնում, երբ տեսնում ես, թե անգամ ամենօրյա, առտնին հարցերը չեն լուծվում, որոնք իրենցից առանձնապես բան էլ չեն ներկայացնում: Եվ ցավալի է, որ հենց այդ հարցերն էլ կարող են ընկած լինել այն մեծ ծրագրերի իրագործման հիմքում կամ դրանց մեջ, որոնց մասին անվերջ խոսվում է կառավարության կողմից:

Վերջերս Աղվերանում էի, մի քանի օրվա հանգստից հետո գալիս ենք Երևան: Ու հայտնվում ենք մի տեղ, գյուղերի մի հանգույցում, որտեղից դուրս պրծնել թվում է, թե չկա: Ոչ ցուցանակ կա, որ ասի, թե այդ ճանապարհն ուր է տանում, ոչ պարզաբանող մի գրություն տեղանքի վերաբերյալ, թե ինչպես դուրս գաս մայրուղի:

Հակառակի պես էլ լեռների մեջ գտնվող այդ բնակավայրերում ինտերնետը ընդհատվում է ու նավիգատոր էլ չկա, որից օգտվես: Ցուցանակ գտնում ես, բայց դրանք տեղեկացնում են վաճառվող ձկան մասին, տեղեկացնում են, թե քանի մետրի վրա խանութ կա, ու նման բաներ: Մարդիկ իրենց ապրանքն են առաջարկում քեզ: Ու լավ էլ անում են:

Այլ բան չկա այս ճանապարհներին:

Հիմա` հիմնականի մասին: Բայց չէ՞ որ մեր կառավարությունը պինդ հայտարարել է, որ մեր երկրում պետք է զարկ տրվի զբոսաշրջության զարգացմանը, որ զբոսաշրջությունը լինելու է մեր տնտեսության առաջնահերթություններից: Քանզի բավականին բան ունենք ցույց տալու դրսից եկող մարդկանց: Իհարկե, հիմնականում մեր պատմամշակութային հարստությունը, որ սփռված է երկրի ողջ տարածքով:

Հիմամենք` տեղացիներսենք, որմոլորվելենքմերիսկերկրիգյուղերիարանքներում, բազբոսաշրջիկըո՞նցգլուխհանիմերտարածքներից, եթեխելքինփչի, նստիմեքենանուգնապատմականմերորևէհուշարձանինիտես:

Իսկ մենք զբոսաշրջություն ենք զարգացնում մեր երկրում: Դե, հասկանալի է, զարգացնում ենք խոսքերով: Հո խոսելը գործ անել չէ՞, որ մի քանի ցուցանակներ դնես, զուգարաններ տեղադրես կամ աղբամաններ տեղակայես բնակավայրերում, որ մարդը, այն տեսնելով, անհարմար զգա ու ձեռքի աղբը չգցի բաց տարածության մեջ:

Բայցի՞նչեմասում. այս անտանելի շոգուտապին մարզերում չէ, հենց մայրաքաղաք Երևանում որքա՜ն լցված աղբամաններ կտեսնես, որոնց աղբը դուրս է եկել ու բոլորել աղբամանը: Կամ կտեսնես տարածքներ, որը չգրված օրենքով վերածված ենաղբավայրի:

Օրենքը փոխվեց, ու արդեն տուգանք է նախատեսված մարդու համար, ով աղբը կթափի ոչ սահմանված տեղում: Էլի՛ թուղթ ու գրիչ, էլի՛ ոչ մի գործ: Կամ գործ` թուղթ ու գրչով: Սա՛ է մեր կառավարության ոճը, նրա աշխատանքային կրեդոն:

Հիշում եք, երբ Կարեն Կարապետյանը նոր էր նշանակվել, իրեն ուղղված հարցին, թե ինչպե՞ս պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, պատասխանեց մեկ բառով` օրենքով: Եթե նրա պատասխանը մանրատենք, կրկին կհանգենք նույն ոճին` թուղթ ու գրչով աշխատելու ոճին:

Գոհար Սարդարյան

 

 

От Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»Движение «Нет “Западному Азербайджану”» обратилось к еврокомиссару Марте Кос: вопрос суверенитета Армении поставлен ребром Наапетян: выборы превращаются в референдум — за «кандидата Азербайджана» или против В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамВозвращение или экспансия: что стоит за вопросом азербайджанских переселенцев? Татоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануСила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски