Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Թե ինչպես են մարզպետները խաբում վարչապետին ու գյուղացիներին

ПОЛИТИКА

Այս տարվա հուլիսի 6–ին տեղացած կարկուտը, որը ոչ միայն ավերեց հանրապետության մարզերի բերքն ու բարիքը, այլև կրկին հարվածեց նախկին հարվածներից վաղուց կքած գյուղացու գրպանին, դարձավ հերթական չարիքը գյուղի ու հողի աշխատավորի համար: Կորցրածը որոշ չափով վերականգնելու և վնասը փոխհատուցելու համար կառավարությունը հերթական նիստի ժամանակ որոշում կայացրեց 80–100%–ով տուժած այգիներին փոխհատուցում տրամադրել:

Որոշումից հետո, բոլոր գյուղերում սկսվեց գույքագրման գործընթաց: Կազմվեցին հանձնաժողովներ, մարդիկ մեկ–մեկ շրջելով բոլոր այգիներով, գույքագրեցին կորցրածն ու փրկվածը: Այսինքն, ամեն ինչ գրվեց, ամեն ինչ հաշվարկվեց, կազմվեց արձանագրություն, որին հաջորդեց եղածը մարզպետարաններին ներկայացնելու գործընթացը:

Ու հենց այստեղից էլ սկսվեց կեղծիքների շարքը:

Պարզվում է՝ կառավարության որոշումից անտեղյակ համայնքապետերին մարզպետարաններում ասել են, թե Կառավարությունը փոխել է որոշումը և հիմա ոչ թե 80–100 % վնասված այգիների ու ցանքատարածությունների դեպքում է փոխհատուցում տրամադրելու, այլ՝ մինչև 80%–ով տուժածներինը:
«…Եթե վնասի չափը 80%–ից ավելի լինի` կառավարությունը գումարը չի տա»,– ասել են համայնքապետերին և առաջարկել են տեղում նոր արձանագրություն կազմել:

Կառավարության նոր «որոշումից» անտեղյակ համայնքապետերն էլ գրել ու ստորագրել են «հատուցման» ենթակա այն մշակաբույսերի անունները, որոնք մտել են վերևների իջեցրած «նոր ցուցակում»: Կարճ ասած, անտեղյակ համայնքապետերին խաբել են և տեղերում այդ սուտը «լավություն» անելու անվան տակ հրամցրել նրանց: Փոխել են արձանագրությունների բովանդակությունն ու առաջարկել են ստորագրել նորի տակ:

«Փաստի» ձեռքում հայտնված՝ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղին վերաբերող երկու արձանագրությունների համեմատությունից հստակ երևում է, թե նախնական տվյալներն ինչպես են փոխվել, և նոր կազմված ֆալշ արձանագրությունը ներկայում ինչ բովանդակություն ունի:

Բացենք փակագծերը: Նախնական արձանագրության համաձայն տեղացած կարկուտի հետևանքով Արագածավանի 73,9 հեկտար պտղատու այգիները 100%–ով վնասվել են: Նույքան վնաս են կրել նաև գարու 261 և եգիպտացորենի 3,9 հեկտար այգիները: Բոստանային կուլտուրաներից կրկին 100%–ով վնասվել է 90 հեկտար ձմերուկի, 29,83 հեկտար խառը մշակաբույսերի բերքը: 100%–ով վնասվել են նաև 8,7 հեկտար նորատունկ այգիներ, իսկ132 հեկտար խաղողի այգիները վնասվել են 80%–ով: Դրանից բացի մինչև 2 տարեկան 4 մոզի է տուժել: Այս արձանագրությունը կազմվել է համայնքի ղեկավարի տեղակալ Մ. Նազարեթյանի մասնակցությամբ, ով նաև եղել է վնասները հաշվող հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի կազմի մյուս 6 անդամները նույնպես ստորագրել են այդ արձանագրության տակ:

Նախնական տվյալները համեմատելով Արագածոտնի մարզպետարանում մարզպետի տեղակալ Մ. Աբգարյանի, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Լ. Գրիգորյանի, ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Կ. Ժամհարյանի, մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի առաջին կարգի մասնագետ Ա. Ավագյանի և Արագածավան համայնքի ղեկավար Ա. Պապիկյանի կողմից «կազմված» արձանագրության հետ, պարզ է դառնում, որ նոր փաստաթղթի տվյալներով 80%–ով վնասվել է ընդամենը 1 հեկտար լոլիկի և 0,5 հեկտար էլ լոբու ցանքատարածություն: Մնացած՝ հնդավոր և կորիզավոր պտուղները՝ խաղողը, ցորենը, գարին, ձմերուկը և վարունգը վնասվել են 60–ից 75%–ով և վերջ: Ի դեպ, վնասի չափը ըստ մարզպետարանի հանձնաժողովի «արձանագրության» կազմել է 992 943 600 հազար դրամ, մինչդեռ ակտի թվերն իրար գումարելով ստանում ենք 998 043 600 հազար դրամ: Ուշագրավ է նաև, որ մարզպետարանների հանձնաժողովների կազմում ներգրավվել են ամենաստորին օղակի աշխատակիցներ, իսկ օրինակ՝ բաժնի պետերը և այլն մնացել են ստվերում:

Իսկ այն մշակաբույսերի մասով, որոնք վնասվել են 100%–ով նոր արձանագրության մեջ որևէ նշում չկա: Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ ըստ մարզպետարանի՝ 1 հեկտար լոլիկի ցանքատարածությունից սպասվող բերքը գնահատվել է 400 ցենտներ, իսկ համախառն բերքը՝ 28 տոննա: 80%–ով վնասված լոլիկի բերքը ըստ մարզպետարանի թվերի կազմել է 22,4 տոննա, իսկ յուրաքանչյուր կիլոգրամի արժեքը սահմանվել է 150 դրամ: Կարճ ասած՝ ընդհանուր առմամբ լոլիկի մասով «վնասը» կազմել է 3360000 դրամ:

Այս երկու արձանագրությունների բազմակողմանի և խաչաձև ուսումնասիրությունը կարող է նաև այլ բացահայտումների հանգեցնել, բայց այն թողնելով պատկան մարմիններին ու մասնագետներին, ընդամենն արձանագրենք, որ մարզպետարանում կազմված ցուցակում փոխված են և՛ մշակաբույսերի անունները, և՛վնասի չափը, այսինքն վերևներին ներկայացվել են իրականության հետ որևէ աղերս չունեցող փաստաթուղթ: Թե իրականում ում նախաձեռնությամբ և ինչպես են փոխվել ու խեղաթյուրվել իրական տվյալները և ինչու է մարզպետարանն իր ճաշակով խմբագրել, սրբագրել ու վերևներին ներկայացրել սուտ տեղեկություն, թող պարզեն պատկան մարմինները:

«Փաստն» ընդամենը մեկ օրինակով ցույց տվեց, թե ինչ մեխանիզմով և ինչպես է իրականությունը կեղծվել, կրկին փակուղու առջև կանգնեցնելով հողի իսկական մշակին: Մեր կարծիքով, միայն այս համայնքի հետ չեն նման դաժան ձևով վարվել ու նման խայտառակ «գործարք» պարտադրել միամիտ համայնքապետերին: Չի բացառվում, որ երևույթը համատարած բնույթ է կրել, որի մասին վերևներում չգիտեն, միջին օղակներում գիտեն, բայց ստիպված լռում են, իսկ գյուղացին էլ, ով երկար տարիներ կրկին անտեղյակությունից միշտ նման գործարքների զոհ է դարձել, այլևս չի կարողանում կամ չի ուզում լռել ու հանդուրժել:

Ներկայացվող մեկ օրինակն էլ բավական է՝ ցույց տալու, թե իրականում մարզպետարաններում ինչպես են «իրականացվում» կառավարության որոշումները:


Արմինե Գրիգորյան

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян