Մակրոնը քննադատել է լրագրողներին
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին մեղադրել է սեփական անձով չափազանց շատ հետաքրքրված լինելու մեջ այն բանից հետո, երբ որոշ մեդիա խմբեր քննադատել են Մակրոնին՝քիչ հարցազրույց տալու համար։
«Ինձ լրագրողները չեն հետաքրքրում, ինձ ֆրանսիացիներն են հետաքրքրում, դուք պետք է հասկանաք դա»,- ասել է Մակոնը, երբ նրան հարցրել են, թե ինչու է նա այդքան քի չ «խոսում» ֆրանսիացի լրագրողների հետ։
Դիմելով նրանց Ֆրանսիայի արեւելյան մասում դպրոց կատարած իր այցելության ժամանակ՝ Մակրոնն ասել է, որ լրատվամիջոցները պետք է հայտնեն այն 12 մլն դպրոցականների մասին, որոնք վերադառնում են դասերից, այլ ոչ թե իր մասին։ «Բայց լրագրողները խնդիր ունեն՝ նրանց չափից շատ է հետաքրքրում իրենց սեփական անձը ու բավականաչափ չի հետաքրքրում իրենց երկիրը։ Եկեք ֆրանսիական ժողովրդի մասին խոսենք»,- հավելել է նա։



