Հենրիխ Մխիթարյանը զայրացած լքել է «Հանրապետական» ստադիոնը
СПОРТԱշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի 8-րդ տուրում Հայաստանի ընտրանին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում պարտվեց Դանիայի հավաքականին 1:4 հաշվով:
Հանդիպումից հետո Հայաստանի ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը չի պատասխանել լրագրողների հարցերին և զայրացած լքել է «Հանրապետական» ստադիոնը:
Նշենք, որ խաղի ընթացքում Մխիթարյանը բավականին զայրացած էր հանդիպման մրցավարի վրա, ով մի քանի դրվագում անտեսել էր Հենրիխի հանդեպ կատարած խախտումները:
Հիշեցնենք, որ այս պարտությունը Հայաստանի հավաքականի համար 6-րդն էր ընթացիկ նախընտրական փուլում: Վերջին երկու խաղերում Հայաստանի ընտրանին կմրցի Լեհաստանի և Ղազախստանի հավաքականների հետ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



