Դավիթ Հարությունյանն ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» և «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպությունների ներկայացուցիչներին
ОБЩЕСТВО: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է «Վորլդ Վիժն Հայաստան» և «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպությունների ներկայացուցիչներ Ժիրայր Էդիլյանին, Գայանե Վարդանյանին և Գրիգորի Գրիգորյանցին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Դավիթ Հարությունյանը կարևորել է հատկապես երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կազմակերպությունների ստանձնած առաքելությունն ու այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
«Վորլդ Վիժն Հայաստան» ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը համառոտ ներկայացրել է Երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային համագործակցության հարթակն ու վերջինին միանալու Հայաստանի հնարավորությունները:
Նշենք, որ ՀՀ արդարադատության խորհրդի վերջին նիստի ընթացքում հարցը քննարկվել է Խորհրդի անդամ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք իրենց համաձայնությունն են տվել միանալու գործընթացին, ինչպես նաև ընթացակարգային հարցերը լուծելու պատրաստակամություն են հայտնել:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել մեկտեղելու պետական հատված-քաղաքացիական հասարակություն ջանքերն ու Հարթակին միանալուն ուղղված համատեղ աշխատանքներ իրականացնել:



