Նատալի Փորթմանը կիսամերկ է ներկայացել Dior-ի նոր օծանելիքի գովազդային արշավում
ЛАЙФՆատալի Փորթմանը Dior-ի նոր օծանելիքի՝ Miss Dior Eau de Parfum-ի գովազդային արշավում կիսամերկ է նկարահանվել: Դերասանուհուն լուսանկարել է Թիմ Ուոքերը:

36-ամյա դերասանուհին նորաձեւության տան հետ աշխատում է արդեն ավելի քան երեք տարի, իսկ նրա մասնակցությամբ գովազդային արշավները միշտ վառ եւ անմոռանալի են ստացվում:

Դերասանուհու զգայուն կերպարը հստակ փոխանցում է նոր օծանելիքի կոմպոզիցիան՝ նրբագեղություն եւ կանացիություն:

Վարդի, կիտրոնի, մանդարինի եւ պղպեղի նոտաներով օծանելիքը ներկայացվել է մայիսին՝ Գրասի Château de La Colle Noire հին ամրոցում: Այն ստեղծել է Dior-ի պարֆյումեր Ֆրանսուա Դեմաշին: Բույրի սկզբնական տարբերակը ստեղծվել է ավելի քան 70 տարի առաջ՝ 1947 թվականին:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



