Ինչպես լոլիկի միջոցով նիհարել 2 կգ՝ ընդհամենը 3 օրում. Բաղադրատոմս (տեսանյութ)
ЛАЙФԼոլիկը ոչ միայն սովորական բանջարեղեն է, այլև հնարավոր է հրաշալիորեն համադրել բազմաթիվ այլ ուտեստների հետ։ Մեծ է նրա օգտակարությունը առողջության համար։ Լոլիկն օրգանիզմի համար մեծ նշանակություն ունի, քանի որ մի շարք օգտակար և օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինների եւ հանքային աղերի աղբյուր է։
Լոլիկը հրաշալի աղբյուր է վիտամիններ, հանքանյութեր եւ արժեքավոր հակաօքսիդանտի, որը կանխում է ծերացումը։
Պարզվում է՝ իր բազմաթիվ օգտակար հատկություններից զատ, այն նաև կարող է օգտակար լինել նիհարել ցանկացողներին:
Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լոլիկով դիետայի բաղադրատոմսն ու օգտագործման եղանակը:
Առավոտյան: 1 խաշած ձու, 2 բուտերբրոդ, որը պետք է լինի անյուղ կաթնաշոռով եւ լոլիկով։
Ճաշին: 150 գ խաշած հավի կրծքամիս, 2 լոլիկից պատրաստված աղցան՝ ձիթայուղով կամ կեֆիրով։
Ընթրիք: Լոլիկով բրինձ, խորոված հավի կրծքամիս կամ ձուկ։
Շատ կարևոր է, որ ընթրիքը լինի 19։00–ից ոչ ուշ։ Այդ ժամից հետո խորհուրդ է տրվում առհասարակ ոչինչ չուտել։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ վերը նշված դիետան չի կարելի կիրառել գաստրիտի, ստամոքսի խոցի, խոլեցիստիտի և պանկրեատիտի սրման դեպքում։ Բացի այդ, լոլիկով դիետան ցածր կալորիական է, ուստի այն չի կարելի կիրառել 3 օրից ավել։
2 լուսանկար,1 տեսանյութ, այստեղ՝
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































