Սիթքոմից՝ դետեկտիվ. Գայանե Ավետիսյանը հանդես կգա նոր դերում
ЛАЙФ
BlogNews.am-ը գրում է.
«Միլիոնը թակարդում»՝ 25 մասից բաղկացած հեռուստանովելը սեպտեմբերի 4-ից կցուցադրվի Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի եթերում: Հեռուստանովելը դետեկտիվ ժանրում է, նկարահանվել է Արմենիա հեռուստաընկերության և «Film factory»-ի համատեղ ուժերով: Ֆիլմում կա Իռեն ունով կայացած կնոջ կերպար, որը մարմնավորել է դերասանուհի Գայանե Ավետիսյանը: BlogNews.am-ի հետ զրույցում Գայանեն նշեց, որ նկարահանումները շատ լավ են անցել, դերասանական կազմը շատ լավն է, ինչն էլ պատճառներից մեկն էր, որ նա համաձայնել է նկարահանվել այս ֆիլմում:
«Կայացած կնոջ կերպար եմ խաղացել, ով ունի իրավաբանական մեծ ընկերություն, ամուսնացած է և ունի մի քիչ խանդոտ ամուսին: Իրադարձությունները հետաքրքիր են զարգանում, իսկ Իռենը, ում դերում ես եմ հետաքրքիր կերպար է, և ես սիրով եմ կերտել այդ դերը»,-ասաց Գայանեն:

Մինչ այս դերասանուհին «Դոմինո» սիթքոմում էր խաղում գլխավոր կերպարնեից մեկի կնոջ դերը, որն ըստ սցենարի որոշակի ժամանակով լքել է երկիրը: «Դոմինո» սիթքոմից հետո «Միլիոնը թակարդում» դետեկտիվում նկարահանվելը կտրուկ ժանրային փոփոխություն էր դերասանուհու համար. «Դերասանը պետք է կարողանա կերտել ցանկացած կերպար, որն իրեն առաջարկում են: Մի ժանրից մյուսն անցնելը պետք է լինի շատ սահուն, եթե մարդն իրոք դերասան է»,- նշեց Գայանեն:

Չնայած, որ նկարահանումներն անցել են ամռանը՝ դերասանուհին հասցրել է նաև հանգստանալ արտերկրից եկած իր հյուրերի և ընկերների հետ: Նկարահանումներին զուգահեռ, լինելով բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ, երկրոդ պլանում չի թողնի այդ աշխատանքը ևս, և առաջիկայում կներկայացնի նորություններ՝ երգերի տեսքով:





















































1
Армения не сможет разорвать зависимость от России — иорданский политолог
2
Послание России Армении: случай со «Спайкой» не может быть совпадением: «Паст»
3
Пашинян и выдвинутые им «тезисы» находятся в явном меньшинстве: «Паст»
4
Антидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»
5
«ИнтерНовости»: более 100 участников из стран СНГ прошли стажировку в России