«Մեգին նոր մասնագիտություն է ձեռք բերում». Իրինա Թովմասյանը` դստեր` Եվրոպական ակադեմիա ընդունվելու մասին. Tert.am Life
ЛАЙФ
Tert.am Life-ը գրում է.
Իրինա Թովմասյանը ընտանիքի հետ երեկ է վերադարձել հանգստից։ Նրանք մեկնել էին Հունաստան։ Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան պատմեց հանգստի մանրամասների և Մեգիի` «Եվրոպական ակադեմիա ընդունվելու մասին։
«Անցած տարվա համեմատ, այս տարի շատ ավելի լավ է անցել մեր հանգիստը փոքրիկների հետ։ Կարողացել ենք լավ հանգստանալ։ Դե երեխանորս մեծացել են։ Ալվինան ամբողջ օրը ջրից դուրս չէր գալիս։ Փոքրն էլ ինձ հետ էր։ Մեգին էլ, գրեթե, ամեն օր տարբեր զվարճալի և հետաքրքիր խաղերով էր զբաղված։ Ժամանցի առումով մենք ճիշտ հյուրանոց էինք ընտրել։ Մի խաղը վերջանում էր, մյուսն էր սկսվում։ Ամեն ինչ այնպես էին կազմակերպել, որ հետաքրքիր լիներ թե՛ իմ տարիքի մարդկանց, թե՛ երեխաների համար։ Գրեթե, ամեն երեկո մենք ստանում էինք մրցանակներ։ Հիմնականում Մեգին էր հաղթում խաղերում։ Դե փոքրիկներս էլ երազում էին, թե երբ են մրցանակ ստանալու։ Մեգին երեխանորի հետ էր բարձրացնում մրցանակը ստանալու, ասում էինք` դա ձեզ տվեցին: Իսկապես, շատ լավ հանգիստ ենք անցկացրել։ Կատարյալ կլիներ, երբ ես ու ամուսինս էլ հիմա միասին մեկնեինք հանգստի»,– ասաց Իրինան։
Շարունակությունը՝ այստեղ:




















































