Մեյը մտադիր է Brexit-ից հետո մնալ վարչապետի պաշտոնում
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է մնալ վարչապետի պաշտոնում, երբ երկիրը դուրս գա Եվրամիության կազմից՝ մինչեւ 2022 թվականին կայանալիք նոր խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այո՛, իմ ապագայի շուրջ շատ տեսություններ կային, որոնք ոչ մի հիմք չունեն։ Ես այստեղ երկար ժամկետով եմ»,- Ճապոնիա այցի ժամանակ ITV News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Մեյը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք մտադի՞ր է մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին։
«Ես այն մարդը չեմ, որը կանգ է առնում դժվարությունների հանդիպելիս»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով հաջորդ հարցին՝ արդյոք մտադի՞ր է լքել իր պաշտոնը մինչեւ խորհրդարանական ընտրությունները։
BBC-ի հետ հարցազրույցում Մեյն ընդգծել է, որ ինքն ու իր կառավարությունը պատրաստ են «ոչ միայն իրականացնել երկրի՝ ԵՄ-ից դուրս գալը, այլեւ Մեծ Բրիտանիային պայծառ ապագա ապահովել»։



