Ինչպես հարթ և առողջ մաշկ ունենալ տնային պայմաններում. Օգտակար դիմակներ
ЛАЙФ
Դեմքի գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար անհրաժեշտ է այն ժամանակ առ ժամանակ խնամել: Դեմքի մաշկը կարող է շատ արագ ձեռք ունենալ առողջ և հարթ տեսք, եթե դուք օգտագործեք նրա համար լավագույն բնական միջոցները' պատրաստված մրգերից ու հատապտուղներից:
Past.am-ն առաջարկում է դիմակների մի քանի տեսակներ, որոնք կարող եք պատրաստել տնային պայմաններում.
Հաղարջով դիմակ
Մշտապես խնդիրներ ունեցող մաշկի համար խորհուրդ է տրվում հետևյալ դիմակը. հատապտուղը ճզմել, 1 ճ. գ. վերցնել և խառնել 1/2 ճ. գ. կապույտ կավի հետ, քսել դեմքին: 10 րոպե անց լվանալ:
Ելակով սկրաբ
Անհրաժեշտ է ճզմել 3-4 հատ հասած ելակը: Չոր կամ նրմալ մաշկ ունեցողների համար անհրաժեշտ է ավելացնել 1 ճ. գ. Ձիթայուղ, իսկ եթե ճարպոտ է կամ խառը՝ ապա յոգուրտ:
Խնձորով դիմակ
Այս դիմակը թարմություն ու երիտասարդություն է հաղորդում մաշկին. Անհրաժեշտ է միջին չափի խնձորը մաքրել և մանր քերիչով անցկացնել, այնուհետև ավելացնել 1 ճ. գ. ձիթայուղ և խառնել: Քսել դեմքին և լվանալ 15 րոպե անց:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































