Արմատականները պատրաստվում են Եվրոպային «ռելսային պատերազմ» հայտարարել. Գերմանիայի ոստիկանություն
МЕЖДУНАРОДНОЕԱրեւմտյան Եվրոպայում երկաթուղային հաղորդագրությունը արմատական իսլամիստների տեսադաշտում է։ Նրանք մտադիր քանդել ռելսերը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը։
Հայտնի է դարձել, որ «Ալ -Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը իր կողմնակիցներին կոչ է արել Արեւմուտքի ճանապարհներին դիվերսիա իրականացնել։ «Գերմանիայի մասին ոչինչ չի ասվել, սակայն չի կարելի բացառել, որ հնարավոր է նման բան մեզ մոտ տեղի ունենա»,-նշել է պաշտոնյան։
Գերմանական քրեական ոստիկանությունը հետեւել է նաեւ «Իսլամական պետության» սադրիչ քննարկմանը սոցկայքերում՝ արեւմտյան երկաթուղիներին սաբոտաժի մասին։
Բունդեսթագի ներքին գործերի կոմիտեի նախագահ Անսգար Հեւելինգը ենթադրում է, որ արմատականները ահաբեկչություններ գործելու պարզ միջոցներ են փնտրում, որոնց թիրախը կարող է դառնալ երկաթգիծը։



