ԱՄՆ-ի՝ Հյուսիսային Կորեային հարվածելու հավանականությունը մեծ չէ. ՌԴ պետդումա
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսային Կորեային՝ ԱՄՆ-ին հարվածելու հավանականությունը մեծ չէ՝ ԿԺԴՀ-ի հրթիռային վերջին փորձարկումից հետո։ Այս մասին հայտարարել է միջազգային հարցերով պետդումայի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը։
«Բաց պատերազմը կառնչվի Միացյալ Նահանգների դաշնակիցների շահերին, ինչպես՝ Հարավային Կորեան։ Նաեւ մերձակայքում է Չինաստանը, որի հետ ԱՄՆ-ն անիմաստ է համարում փչացնել հարաբերությունները՝ ներառյալ երկու երկրների տնտեսական կապերը»,-նշել է Նովիկովը։ Նա նաեւ ընդգծել է, որ այդ լարված իրավիճակում Ռուսաստանը պետք է իրեն առավելագույնը զուսպ պահի եւ ԿԺԴՀ-ի շուրջ ծավալված իրադրության լուծման ակտիվ մասնակից լինի, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան հրթիռի փորձարկում է իրականացրել օգոստոսի 29-ին։ Հրթիռի բոլոր մասերն ընկել են Ճապոնիայի Հոկայդո կղզուց հարավ-արեւելք։



