Գերմանական հետախուզությունը ոչ մի փաստ չի ներկայացրել ՌԴ-ի՝ երկրի ընտրություններին միջամտելու վերաբերյալ. Լավրով
МЕЖДУНАРОДНОЕԳերմանական հետախուզությունը ոչ մի փաստ չի ներկայացրել Գերմանիայի նախընտրական քարոզարշավին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դոհայում մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Գերմանիայի կոնտրհետախուզությունը պնդում էր, որ վախենում է ռուսական հատուկ ծառայությունների՝ բունդեսթագի ընտրությունների վրա ազդելու փորձերից։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին։
«Հնարավոր է՝ նրանք ցանկանում են իրենց արդյունավետությունն ապացուցեն, սակայն ոչ մի փաստ չեն կարող ներկայացնել։ Դե իսկ փաստերի մասին խոսելով՝ պետք է հիշել բոլորին քաջ հայտնի փաստը. վերջերս պարզվեց, որ Գերմանիայի կանցլերին գաղտնալսել են ամերիկյան հատուկ ծառայությունները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



