Ճապոնիան ու ԱՄՆ-ն քննարկում են ԿԺԴՀ նավթի արտահանման արգելք սահմանելու հարցը
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ օգոստոսի 29-ին ԿԺԴՀ-ի իրականացրած հրթիռի փորձարկումը դատապարտող հայտարարությունն ընդունելուց հետո, Ճապոնիան ու ԱՄՆ-ն Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացման բանաձեւ են սկսել մշակել, որը ենթադրում է ԿԺԴՀ նավթի արտահանման արգելք։ NHK հետուստաալիքը հաղորդում է, որ դա հաստատել է ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Կորո Բեսյոն։
Նրա կարծիքով՝ ներկա իրավիճակում «անհրաժեշտ է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին նոր բանաձեւ ընդունել»։ Բեսյոն նշել է, որ քննարկվում է նաեւ ԿԺԴՀ նավթամթերքներ արտահանելու արգելքը։
Նշվում է, որ օգոստոսի 30-ին Ճապոնիան ու ԱՄՆ-ն բանաձեւի նախագիծը կքննարկեն ՄԱԿ-ի մյուս անդամների հետ։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



