Ուշադրություն` նիհարել ցանկացողներին. ոչ ուժգին սթրեսը կարող է նիհարեցնել
ЛАЙФ
Մասնագետները հավաստիացնում են, որ երբ օրգանիզմում սթրեսի հորմոններ են արտադրվում, ակտիվանում է գլյուկոզան այրող շագանակագույն ճարպը, որը պատասխանատու է ջերմության արտադրման և էներգիայի պահուստների վերամշակման համար: Իսկ շագանակագույն ճարպի բջիջների աճն օգնում է պայքարել ճարպակալման դեմ:
Հոգեբանական սթրեսի պայմաններում օրգանիզմն ավելի արագ է ազատվում կալորիաներից: Հնարավոր է, որ գիտնականների բացահայտումը բերի քաշի նվազեցման նոր ծրագրերի մշակման:
Հետազոտությանը մասնակցել է 5 առողջ կին: Նրանց խնդրել են մաթեմատիկայի կարճ թեստ լրացնել: Մասնագետները հետևել են կանանց օրգանիզմում կորտիզոլի (սթրեսի հորմոնի) մակարդակներին և շագանակագույն ճարպի ջերմաստիճանին: Հետո մասնակիցներին հանգստացնող հոլովակ են ցուցադրել:
Գիտնականները նկատել են՝ կանանց մոտ ինտենսիվ սթրեսային արձագանք առաջացել է արդեն փորձի սպասումի ժամանակ: Կորտիզոլի մակարդակն աճել է, և շագանակագույն ճարպի ջերմաստիճանը բարձրացել է: Դա խոսում է այն մասին, որ օրգանիզմն ակտիվորեն կալորիաներ է այրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:




















































