Ճապոնիան ու Հարավային Կորեան պայմանանավորվել են ԿԺԴՀ-ի նկատմամբ ավելի կոշտ միջոցառումների մասին
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը օգստոսի 30-ին հեռախոսազրույցի ընթացքում հանգել են եզրակացության, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ավելի կոշտ միջոցառումներ պետք է սահմանել։ Զրույցի բովանդակության մասին լրագրողներին ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Յասուտոսի Նիսմուրան։
Օգոստոսի 29-ին ԿԺԴՀ-ի՝ հրթիռի արձակումը երկու երկրների առաջնորդները սադրանք ու անխեհոմություն են անվանել։ Նրանք ընդգծել են սերտ համագործակցության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հյուսիսային Կորեայի դեմ ավելի կոշտ պատժամիջոցների բանաձեւ անցկացնելու համար։
Նախագահ Մունը ճապոնացի գործընկերոջ հետ հեռախոսազրուցի ընթացքում արձակումն անվանել է «սադրանքը գերազանցող գործողություն, անխոհեմություն՝ հարեւան երկրների նկատմամբ»։



