Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արաբագետը Ռուսաստանի միջամտությունը բավարար չի համարում սիրիական հակամարտությունը կարգավորելու համար

МЕЖДУНАРОДНОЕ

 Սիրիական հակամարտությանը Ռուսաստանի ռազմական միջամտությունը որակապես նոր իրադրություն է առաջացրել: Ռուսաստանի միջամտությունը, սակայն, ոչ միայն ռազմական, այլ նաև հեռահար քաղաքական նպատակներ է հետապնդում:«Արմենպրես»-ի հետ զրույցո ւմ նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով սիրիական հակամարտության շուրջ ծավալվող վերջին իրադարձություններին: «Սրա վառ վկայությունն է այն հանգամանքը, որ կազմակերպվեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցը Մոսկվա և հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը, բացի ռազմական նպատակներից, հետապնդում է նաև քաղաքական հեռանկարներ, ինչի պատճառով էլ սկսել է Սիրիայի տարածքում օդային հարվածները»,- ընդգծեց արÕ �բագետը:

Մանրամասնելով ասվածը՝ Արմեն Պետրոսյանն ընդգծեց, որ, միջամտելով սիրիական հակամարտությանը, Ռուսաստանը ցանկանում է ցույց տալ, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից խոշոր դերակատար է և ընդունակ է հարցեր լուծել այն տարածքներում, որոնք հեռու են իրենից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված քայլերն այնքան էլ ձեռնտու չեն Ռուսաստանի համար, ինչպես նաև երկրում տիրող սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը՝ Ռուսաստանը սիրիական հակամարտությանը միջամտելու եղանակով փորձում է որոշակիորեն մեղմել վերոնշյալ խնդիÖ �ները, ինչպես նաև ցույց տալ աշխարհին, որ աշխարհաքաղաքական առումով խոշոր խաղացող է և ռազմական գերտերություն: Եթե հաշվի առնենք, որ մինչ այս Ռուսաստանը կարողանում էր հարցեր լուծել միայն հետխորհրդային երկրներում, ապա սա առաջին դեպքն է, որ Ռուսաստանը ներգրավվում է որպես արտատարածաշրջանային դերակատար»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետի խոսքով՝ Ռուսաստանի համար առաջնային նպատակ է սիրիական գործող իշխանությունների դիրքերի ամրապնդումը:  «Ռուսաստանի հիմնական թիրախն է ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, այլ նաև այն ուժերը, որոնք սպառնում են Բաշար Ասադի կառավարությանը: Խոսքը Ջաբրաթ ան-Նուսրա խմբավորման մասին է, որը համարվում է «Ալ Կաիդա»-ի  ճյուղը Սիրիայում և հակակառավարական այլ խմբավորումներ: Եթե աշխարհագրական առումով նայենք Ռուսաստանի հարվածները հիմնականում Սիրիայի կենտրոնական, հյուսիս-արևմտյան և հյուսիսիային շրջÕ �ններում են իրականացվսւմ, որոնք նախկինում եղել են Թուրքիայի ազդեցության գոտիներ»,-մանրամասնեց Պետրոսյանը:

Նա կարծքի հայտնեց, որ Ռուսաստանի ռազմական միջամտությունը՝ որքան էլ արդյունավետ լինի, միևնույնն է, չի կարող լուծել սիրիական հակամարտությունը, քանի որ այն ներքաղաքական պայքարից վերածվել է արտաքին դիվանագիտության հարթակի, որում ներգրավված են աշխարհաքաղաքական տերությունները և տարածաշրջանային երկրներ: «Այստեղ անհաժեշտ է քաղաքական մի ձևաչափ, որը լուծում կառաջարկի բոլոր արտաքին միջամտությունների դադարեցման և երկրի ներսում ուժերի համախմբման, իսլամական ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում: Ահա հենց այսպիսի ձևաչափ է հարկավոր ապ ահովել, որի դեպքում հնարավոր կլինի հասնել սիրիական հակամարտության կարգավորմանը: Մենք նկատում ենք, որ Ռուսաստանն այս պահին լծակներ ունի սիրիական իշխանությունների վրա ազդելու, իսկ հակամարտության մյուս կողմին աջակցող ուժերը՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, լծակներ ունեն ազդելու հակակառավարական որոշ խմբավորումների վրա: Հենց այս ուժերի շրջանում որոշակի համախմբումը, համաձայնության ապահովումը կարող է հանգեցնել դրական տեղաշարժի սիրիական հակամարտությունում»,- եզրափակեց արաբագետը:

Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին սկսել է հարվածել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերին:Ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններում ներառվել են ավելի քան 50 օդանավ և ուղղաթիռ: Բացի այդ, ահաբեկիչների դիրքերը հրթիռակոծվել են ծովից:

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay