«Իմ ապագա կինը չի կարող թուրք կամ ադրբեջանցի լինի, բայց հնդկուհի կարող է». Վարդան Սարգսյանն՝ իր ու Տապասիայի հարաբերությունների մասին
ЛАЙФ
Life.panorama.am-ը գրում է.
«Տնից հեռու» նախագծի հեղինակ, երգիչ Վարդան Սարգսյանը շուտով հեռուստադիտողին կներկայացնի իր նոր տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է հայտնի հնդիկ դերասանուհի Ռաշմի Դեսային, նույն ինքը՝ «Մերժվածը» հեռուստասերիալի Տապասիան:
Life.panorama.am-ի հետ զրույցում Վարդանը պատմեց, որ «Աղջիկները շատ տարբեր են» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն այժմ մոնտաժային փուլում է և սեպտեմբերին կկայանա պրեմիերան:
«Երգի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և «Դուետրո ստուդիայից» Էդգար Ալեքսանյանը: Երգը հայերեն է, բայց երաժշտական մասը հնդկական մոտիվներով է գրվել, ու քանի որ հիմա Հայաստանում մեծ տարածում ունեն հնդկական սերիալները, որոշեցի, որ այն պետք է նկարահանվի հենց Հնդկաստանում, որն ի դեպ, շատ բարդ էր: Տեսահոլովակի ռեժիսորը երաժշտության հեղինակն է՝ Էդգար Ալեքսանյանը: Երբ մենք առաջին անգամ նկարահանումներն իրականցրինք ու եկանք Հայաստան, հասկացանք, որ որոշ բացթողումներ կան ու պետք է ևս մի քանի նկարահանում անել: Այդ ժամանակ ես միայնակ մեկնեցի, բայց Հնդկաստանում ինձ հայտնեցին, որ եթե դրոնն ինձնից բարձր թռչի, հաստատ ոստիկանությունում կհայտնվենք: Մի խոսքով այնքան էլ հեշտ նկարահանումների ընթացք չենք ունեցել»,- պատմեց Վարդանն ու շարունակեց.
Շարունակությունը՝ այստեղ:




















































