Օրվա բաղադրատոմս. Մրգային տորթ
ЛАЙФ
Խմորի բաղադրամասեր՝
130 գրամ կարագ
200 գրամ շաքարավազ
3 հատ ձու
200 գրամ ալյուր
1 թեյի գդալ սոդա
Կիտրոնի հյութ
Կրեմի բաղադրամասեր՝
300 գրամ յուղոտ թթվասեր
100 գրամ շաքարավազ
1 հատ բանան
Ձևավորելու բաղադրամասեր՝
50 գրամ շոկոլադ
2 ճաշի գդալ հատապտղային օշարակ
Թարմ հատապտուղներ
Պատրաստման եղանակը՝
Կարագ հալել, ավելացնել շաքարավազ, ձու և այն հարել։ Ապա ավելացնել սոդա, կիտրոնի հյութ և ալյուր. այս ամենը խառնել։ Ապա թխել 200С ջեռոցի մեջ 30 րոպե։ Թողնել սառի և խմորը բաժանել երկու մասի։
Թթվասերը խառնել շաքարավազով և թողնել 20 րոպե։ Խմորի ներքևի հատվածի վրա թթվասերով զանգվածը լցնել, ապա կտրատած բանանը դասավորել խմորի վրա։ Խմորի վերևի հատվածը փոքրիկ քառակուսիներով կտրատել և այն թաթախել կրեմի մեջ և այն դնել բանանների վրա։
Թողնել սառնարանում 30-40 րոպե։ Վրան լցնել հալեցված շոկոլադը, օշարակը և այն ձևավորել հատապտուղներով։




















































